Արդարադատություն ադրբեջանական ձեւով. պաշտոնյաների զավակներն անձեռնմխելի են
«Դեմոկրատական» Ադրբեջանում տարբեր դասի պաշտոնյաների հանցագործ զավակներն անձեռնմխելի են:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հերթական քրեական պատմությունը տեղի է ունեցել Բաքվի բնակչուհի Մեհրիբան Ռահմանովայի հետ: Հանգամանքները ստիպել էին նրան վարձով տալ իր բնակարանը: Գովազդային պարբերականներից մեկում հրապարակումից հետո նրան էր դիմել Յալչին Հասանովը: Երիտասարդը, որը բավականին ներկայանալի տեսք ուներ, ներկայացել էր որպես արդարադատության նախկին նախարար եւ Ադրբեջանի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուդաբա Գասանովայի զարմիկ, ինչպես նաեւ՝ Բաքվի Ազիզբեկովի շրջանի նախկին դատախազ Ռաշիդ Հասանովի որդի:
«Սակայն դատախազի որդին հասարակ կողոպտիչ էր, ճիշտ է՝ հանցագործությունը հարմարավետությամբ իրականացնող կողոպտիչ. նա չէր կոտրում դռները եւ չէր գործում գիշերով, այլ լավ կահավորած բնակարաններ էր վարձակալում, իսկ հետո առանց շտապելու դուրս էր բերում արժեքավոր իրերը: Մեկ ամիս անց գալով վարձավճարի հետեւեից՝ տան տիրուհին չէր հայտնաբերել ոչ երեխաներին, ոչ էլ վարձակալող Հասանովին, փոխարենը հայտնաբերել էր անհետացած կահույքն ու տեխնիկան: Կինը ստիպված էր դիմել ոստիկանություն: Հանցագործին շատ արագ ձերբակալել էին, եւ նա իր մեղքն ամենեւին չէր հերքել՝ հավանաբար վստահ լինելով, որ պաշտոնյա հորաքույրն ու հայրը օգնության կհասնեն: Այդպես էլ պատահել էր. իսկապես նախկին դատախազ Ռաշիդ Հասանովը ներկայացել էր Բաքվի Նասիմինի շրջանի դատարան եւ համոզել իրավապահներին ազատ արձակել որդուն: Գողացված ապրանքը նա խոստացել էր փոխհատուցել կնոջը, ինչն այդպես էլ տեղի չէր ունեցել: Կնոջը, այնուամենայնիվ, հաջողվել էր քրեական գործ հարուցել հանցագործի դեմ, սակայն նա վստահ է, որ Յալչին Հասանովի հարազատները կրկին դուրս կբերեն նրան: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Հասանովը քրեական պատասխանատվության է ենթարկվում. նա դատապարտվել էր թմրանյութերի վաճառքի համար, սակայն շուտով կրկին ազատ էր արձակվել», - նշում է պարբերականը:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը