Ստ. Գրիգորյան. Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, պաշտպանության նախարարը զբաղված է լինելու ընտրարշավո՞վ
«Փողի, ֆինանսական և ադմինիստրատիվ ռեսուրսների գործոնն այս ընտրություններում անչափ մեծ է լինելու»,-կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ նոր ընտրական օերնսգիրքը կանխորոշում է ընտրությունների արդյունքները. «Ներդրված է մեծամասնական ընտրական համակարգ՝ ի դեմս ռեյտինգային ցուցակների, և ստացվում է, որ ոչ միայն մեծամասնական կարգը մնաց, այլև նոր օրենսգրքով ավելի ուժեղացավ: Սա ավտոմատ բերելու է նրան, որ քաղաքական ուժերը, որոնք ունեն մեծ ռեսուրսներ, կհավաքեն ամենաշատ ձայները: Դա շատ հեշտ է հաշվելը»,-նշեց պարոն Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե իր դիտարկմամբ՝ որ ուժը քանի տոկոս ձայն կհավաքի.
«ՀՀԿ-ն 60 տոկոս կհավաքի, ԲՀԿ-ն՝ 15 տոկոս, «Հայկական Վերծնունդը» և Դաշնակցությունը թեև ավելի համեստ ռեսուրսներ ունեն, բայց ունեն զարգացած կուսակցական բջիջներ: Այս բոլորը միասին կհավաքեն ձայների 85 տոկոսը: Մնացած 15 տոկոսից մոտ 7 տոկոս ձայնի շանս ունի ընդդիմադիր չորս ուժերից և դաշինքերից միայն մեկը»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ սա առաջին սցենարն է, բայց կա նաև երկրորդ սցենարը՝ ըստ որի ընդդիմադիր ուժերը՝ «Ազատ Դեմոկրատներ», Կոնգրես-ՀԺԿ, ՕՐՕ և «Ծառուկյան» դաշինքը, կարող են փոխել ընտրությունների արդյունքները:
«Եթե նրանք քարոզչություն չանեն և խելոք ծրագրեր ներկայացնելու փոխարեն սկսեն քաղաքական պայքար, այսինքն՝ բողոքի ակցիաներ կապված քաղաքացիներին հուզող թեմաների հետ, օրինակ՝ բարձրացնեն քաղբանտարկյալների հարցը կամ գազի սակագնի, այդ դեպքում ժողովուրդը նրանց կհավատա»:
Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ի ցուցակին, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ առաջին հորիզոնականում լինելուն. «Եթե Ադրբեջանը վաղը սկսի ռազմական գործողությունները, պաշտպանության նախարարը զբաղված է լինելու ընտրարշավով, չէ՞: Հակառակ դեպքում՝ ինչ իմաստ ուներ նրան ցուցակի առաջին տեղում դնելը»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...