Թուրք-գերմանական հարաբերությունները նոր փուլում են. Մերկելն ու Յըլդըրըմը հանդիպել են Բեռլինում
Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ հանդիպման բացումը կատարած Մերկելն առաջին հերթին հիշեցրել է գերմանական Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելի մասին՝ նշելով, որ նրա խնդիրը մեծ կարևորություն է ներկայացնում երկու երկրների հարաբերություններում:
Մերկելը նաև խոսել է Թուրքիայում օրենքի գերակայության, ժողովրդավարության ու իրավական պետության հիմնահարցերի հետ կապված խնդիրների, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիների համար ազատականացված վիզային ռեժիմի հաստատման հնարավորությունների շուրջ:
«Գերմանիայում ապրում է թուրքական ծագումով 3 մլն քաղաքացի, նրանք յուրովի կամուրջ են հանդիսանում մեր երկու երկրների միջև: Այս համատեքստում շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման համար փոխադարձ վստահության գործոնը», - ասել է նա:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ թուրք-գերմանական լարվածությունն այլևս անցյալում է, և հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում այլևս նոր փուլ է մեկնարկել:
Անդրադառնալով թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում ձեռնարկված ռազմական գործողությանը՝ Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան այս քայլով պաշտպանում է ահաբեկչությունից ոչ միայն իր, այլև ՆԱՏՕ-ի սահմանները:
Նա նաև բացատրել է, որ լրագրող Դենիզ Յուջելի՝ մեղադրական ակտի մինչ օրս պատրաստ չլինելու և կալանքի տակ մնալով դատարանի առաջ չկանգնելու պատճառը հեղաշրջման փորձից հետո արդարադատության ոլորտում հազարավոր գործերի քննման հետևանքով առաջացած ծանրաբեռնվածությունն է և խնդրել է ըմբռնումով մոտենալ հարցին:
Նշենք, որ նախօրեին Յըլդըրըմը հույս էր հայտնել, որ Յուջելը, որը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է թուրքական բանտում, շուտով ազատ կարձակվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել