Թուրքիայում ազատազրկված ուսանողների թիվը հասնում է 70․000-ի
Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։ Այս մասին «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։
Աղբյուրը ընդգծում է, որ ուսանողների դեմ հարուցված հետաքննությունները կամ դատական գործերը առաջին հերթին ազդում են հենց նրանց ուսանողական կյանքի վրա՝ վերջ տալով կրթության հեռանկարներին։
Ուսանողների փաստաբաններից Հյուսեյին Բողաթեքինը տեղեկացնում է, որ մեծ մասամբ ուսանողները մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեջ, ինչի համար որպես հիմնավորում նշվում է նրանց անդամակցությունը համալսարանի կազմի մեջ մտնող զանազան ուսանողական միություններին։
Ուսանողների դեմ հարուցված դատական գործերում որպես ահաբեկչական խմբավորմանը հարելու ապացույց են նշվել նաև փաստերն այն մասին, որ նրանք մասնակցել են Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության կամ Շըրնաքի Ուլուդերե շրջանում տեղի ունեցած կոտորածի հիշատակին կազմակերպված միջոցառումներին։
Որպես հանցակազմ են որակվել նույնիսկ որոշ ուսանողների՝ համալսարանական ճամբարում «քրդական երգերի տակ հայդուկային պարեր պարելու, մատներով հաղթանակի նշան ցույց տալու և կարգախոսներ հնչեցնելու» հանգամանքը։
Փաստաբանն ընդգծում է, որ այդ մեղադրանքների հիման վրա ձերբակալված կամ կալանավորված ուսանողները հնարավորություն չեն ունենում մասնակցելու համալսարանական քննություններին և այդպիսով զրկվում են ուսումը շարունակելու հնարավորությունից։ Մյուս կողմից, երբ որևէ ուսանողի դեմ քրեական հետաքննություն է սկսվում, համալսարաններն իրենք մեխանիկորեն հեռացնում են այդ ուսանողին՝ անկախ գործի հետագա ընթացքից ու դատարանի որոշումից։
2016թ․ նոյեմբերին ուժի մեջ մտած համար 677 KHK-ի (օրենքի ուժ ունեցող որոշում) համաձայն՝ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման դատապարտված այն ուսանողները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ, զրկվում են ողջ երկրում կազմակերպվող որևէ կրթական հաստատությունում կազմակերպվող քննություններին մասնակցելու իրավունքից։
Այսպիսով, ինչպես նշում են թուրք մասնագետները, ոչ միայն դատապարտված ուսանողներն են զրկվում կրթության իրավունքից, այլև նրանք, ում վերաբերյալ դեռ դատական որոշում կայացված չէ․ անտեսվում է նրանց «անմեղության կանխավարկածը»

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը