ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է մշակել, որի արժեքը կարող է հասնել 500 մլն դոլարի: Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը ՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:
Պարբերականը ձեռք է բերել պետական գնումների մասին տվյալներ, որոնք պարունակում են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Պիտուֆիկ բազայի զարգացման լայնածավալ առաջարկներ։
Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Ինժեներական կորպուսից պարբերականին հաստատել են, որ «կառավարությունն արդեն առանձին պայմանագիր է կնքել նախագծային ծառայությունների համար»։
Նախագծերը նախատեսում են ավիատեխնիկայի համար երեք անգարի, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման համար առանձին շենքի, ավիատեխնիկան կորոզիայից պաշտպանելու օբյեկտների կառուցում, ինչպես նաև ավիացիոն գործողություններ ապահովող ենթակառուցվածքի արդիականացում:
Նշվում է, որ առաջարկները մշակելիս հաշվի են առնվել արկտիկական խիստ պայմանները: Նախատեսվում են լրացուցիչ ներդրումներ էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում: Ինժեներական կորպուսի փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքները գնահատվել են 250-500 մլն դոլար:


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Նոր սահմանադրության շեշտադրումները
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը