Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ Թագավորություն Թիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծում Հյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերում Ռուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆ Հայաստանում նավթիվերամշակմանգործարանկառուցելուհնարավորություններնուռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը ՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքները

Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ ԹագավորությունԹիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծումՀյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթիվերամշակմանգործարանկառուցելուհնարավորություններնուռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրմեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԿասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունըՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներըՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանինԱրարատ-Արմենիան արտագնա խաղում պարտվեց 0:2 հաշվովՏտիեզերական սարքը դադարել է տվյալներ փոխանցելՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերԹրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցըԿարևոր է բարձրաձայն ասել նույնիսկ ամենաակնհայտ բանըՀասել ենք նրան, որ փակ թեմաներ չկանՀայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձսակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբԿընդլայնվեն հարկ վճարողի՝ լսված լինելու հնարավորությունները. ՊԵԿՌուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. MoldpresԱռանց մայրաքաղաքի երկիր չի լինի. Կիևը պաշտպանելու ենք ցանկացած միջոցներովԵրբ ասում են, որ նրանք կարող են լրտեսել մեզ, մենք էլ ենք լրտեսում նրանցՇարունակվում է Խաղաղության կամուրջ նախաձեռնության հինգերորդ հանդիպումըՖուտբոլային միջադեպերը Թուրքիայի եւ Վրաստանի ՆԳ նախարարների քննարկման առիթ է դարձել (ֆոտոշարք)Կարծում եմ՝ երկու երկրներն էլ ցանկանում են, որ Իրանի հարցով համաձայնություն ձեռք բերվիԱռանց տեղումների եղանակ10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)Որքան շատ բան ենք իմանում, այնքան շատ խնդիրներ են ի հայտ գալիսԹե բա՝ ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժեԽաղաղության կամուրջ անվանումը հենց դրա մասին է. ԱԽ քարտուղարԱՁ-ների և մի շարք ընկերությունների գրանցումը կթվայնացվի. նախագիծՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՀաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԽարբերդի մանկատանը մահվան դեպքերի հանգամանքները կպարզվեն քննությամբԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԿասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունըԱԺ վեց պատգամավորներ կմեկնեն Շվեդիա՝ մասնակցելու խորհրդարանական վերահսկողության հարցերով համաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓոփոխություներ և լրացումներ են նախատեսվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՖրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետինSotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունըԽաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներինՉեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմ
Մշակույթ

մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ Այն կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թ․-ին կդիտարկվի որպես պետական ներդրումային ծրագիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է փառատոնի զարգացման ընթացքին, ռազմավարական նշանակությանն ու առաջիկա ծրագրերին։ Նախարարի տեղակալը նկատել է, որ 13 տարի առաջ ընդամենը մի քանի էջանոց ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա մասշտաբային մշակութային իրադարձության։

«Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թվականին կներառվի ներդրումային ծրագրերի փաթեթում։ Սա նշանակում է, որ պետության կողմից փառատոնն այլևս դիտարկվում է ոչ թե պարզապես որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կառույց, այլև ներդրումային ծրագիր։ Ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ փառատոնի ներկայությունը կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը խորքային ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել հնգամյա տնտեսական հաշվարկ՝ ցույց տալով, թե պետական ֆինանսավորումն ինչ տնտեսական արդյունավետություն կունենա տարիների ընթացքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը եզակիներից է, որը պետությանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ ստանձնելով հստակ պարտավորություններ և խոստանալով կոնկրետ ցուցանիշներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա խիստ ողջունելի նախաձեռնություն է։

Նրա խոսքով՝ պետությունը վստահում է կազմակերպիչներին և փառատոնի հենասյունը հանդիսացող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ ներկայացված հաշվարկներն իրատեսական են։ Այս մոդելն ընդօրինակելի է նաև այլ փառատոների համար, որոնք կկարողանան հստակ հաշվարկներով հիմնավորել պետական բյուջե միջոցների վերադարձելիությունը։

Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած տպավորությունների մասին

Խոսելով փառատոնի միջազգային հաջողությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը կիսվել է Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած իր տպավորություններով. «Մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում ստեղծում տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, իսկ հազարավոր օտարազգի երեխաներ ու նրանց ընտանիքներ ամիսներ շարունակ ապրում են խաչատրյանական երաժշտությամբ։ Փառատոնն ու նվագախումբը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ լուրջ հայտ ներկայացնելով միջազգային շուկայում և Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության կենտրոն»։

Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ այս մասշտաբային նախաձեռնությունը ստանձնելու և առաջնորդելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ բարձրացված բոլոր հարցերի վերջնական կարգավորումից հետո 2027 թվականին փառատոնը կներկայանա ընդլայնված ձևաչափով։

Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով և միջազգային լայն հեռարձակմամբ

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնի առանձնահատկություններն ու նորարարական ծրագիրը։

Փառատոնն այս տարի ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։

Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ

Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ այս տարի փառատոնը հանդես է գալիս իսկապես միջազգային և համարձակ ձևաչափով։ Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ, ինչպես նաև կրթական և կամերային միջոցառումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների մասնակցությամբ։

Փառատոնը կմեկնարկի բացառիկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ տաղանդավոր դաշնակահար Եվա Գևորգյանի փայլուն կատարմամբ։ Անդրադառնալով պետական աջակցությանն ու Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխարհագրության ընդլայնմանը (այդ թվում՝ Պեկինում անցկացվող փուլին)՝ Սերգեյ Սմբատյանը կարևորել է Խաչատրյանի կերպարի միավորող դերը։

Մեցցո հեռուստաալիքը կհեռարձակի փառատոնի երեք համերգները

«Այս տարի մենք ներկայացնում ենք շատ բովանդակային և համարձակ միջազգային ձևաչափ, որտեղ ամեն օր մեր քաղաքում ձևավորվում է փառատոնային մշակույթ։ Մեզ համար մեծ ձեռքբերում է, որ դասական երաժշտության ոլորտի ամենահայտնի հարթակներից մեկը՝ «Մեցցո» հեռուստաալիքը, կհեռարձակի փառատոնի երեք համերգները։ Շատ կարևոր է պետական մասնակցությունը. մեր պետության համար Խաչատրյանն այն խորհրդանիշն ու ուժն է, որով մեր երկիրը ներկայացնում ենք աշխարհին։ Թե՛ Երևանում անցկացվող փառատոնը, թե՛ Պեկինում կայանալիք մրցույթը ցույց են տալիս, որ Խաչատրյանի երաժշտությունն ունի հազարավոր երաժիշտների ոգևորելու ներուժ։ Մենք պատրաստել ենք շատ հագեցած ու բարդ ծրագիր, որը մեր ունկնդրին հնարավորություն կտա վայելելու համաշխարհային արտիստների կատարումները»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։