Ֆուտբոլային միջադեպերը Թուրքիայի եւ Վրաստանի ՆԳ նախարարների քննարկման առիթ է դարձել (ֆոտոշարք)
Վրաստանի Բաթումի քաղաքում Եվրոպա լիգայի շրջանակում Ստամբուլի «Բեշիքթաշի» եւ իսրայելական Բեեր Շեւա քաղաքի «Հապոել» ակումբի միջեւ հանդիպումն ուղեկցվել է բախումներով։
Խաղի ժամանակ թուրք երկրպագուները տրիբունաներում Պաղեստինին աջակցող պաստառներ ու դրոշներ են պարզել։ Ոստիկանության միջամտությունից հետո նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։
Վրացական եւ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ բախումներ են տեղի ունեցել նաեւ հանդիպումից առաջ։ Նախնական տվյալներով՝ մի քանի մարդ է ձերբակալվել։
Ֆուտբոլային այս հանդիպումը Ստամբուլից Բաթումի էր տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն խաղն ընդհատվել է առաջին խաղակեսի մեջտեղում եւ վերսկսվել մոտ կես ժամ անց։ Այն ավարտվել է «Բեշիքթաշի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ դատապարտում է «Բեշիքթաշի» երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության գործողությունները։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք անընդունելի վերաբերմունքը, վարքագիծն ու գործողությունները, որոնք ուղղված են եղել «Բեշիքթաշի» երկրպագուների դեմ ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրա տարածքից դուրս»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
BBC- ին հայտնում է, որ թուրքական իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցածի կապակցությամբ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը զրուցել է վրացի իր պաշտոնակցի՝ Մակա Բոչորիշվիլիի հետ։
Բաթումիում «Բեշիքթաշի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը նաեւ Թուրքիայի եւ Վրաստանի ՆԳ նախարարների քննարկման առիթ է դարձել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Մուստաֆա Չեֆթչինը իր վրաց պաշտոնակցին՝ Սուլխան Թամազաշվիլիին մտահոգություն է հայտնել թուրք երկրպագուների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման առնչությամբ եւ խնդրել ապահովել նրանց անվտանգ վերադարձը Թուրքիա։
Իր հերթին, ըստ «Անադոլու» գործակալության, Վրաստանի ՆԳ նախարար Թամազաշվիլին Չիֆթչիին հայտնել է, որ երկրպագուներից պաղեստինյան դրոշները առգրավել են ոչ թե վրացական պետական մարմինների ներկայացուցիչները, այլ ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները։


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Նոր սահմանադրության շեշտադրումները
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ճանաչի՛ր Հայաստանը