Լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչո՞ւ պետք է պահենք
Երկքաղաքացիություն ունեցող անձը, որը, օրինակ, լրտեսության համար դատապարտվել է. ինչո՞ւ պետք է նրա քաղաքացիությունը պահենք, պահպանենք, փայփայենք, տանք քաղաքացիական իրավունքներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության մեջ ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու համար կարգավորումներ սահմանելու դրույթին:
«Պետությունն ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն պետք է ունենա, չէ՞, մանավանդ որ երկքաղաքացիության ինստիտուտը կա:
Եկեք պատկերացնենք իրավիճակ. երկքաղաքացին բռնվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների գործակալ լինելու համար, դատապարտվել է, ինչո՞ւ պետք է դատարանը նրան քաղաքացիություն զրկելու որոշում կայացնելու հնարավորություն չունենա: Դա նաև կանխարգելիչ միջոց է, ՀՀ-ում պետական դավաճանության, լրտեսության հետ կապված լրացուցիչ կանխարգելիչ ուղերձ է»,- պարզաբանեց Փաշինյանը:


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը