Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը Վարչապետը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր SpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակ Կասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունը Ես Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համար Օրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունը Երևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան իրավական ֆորումը Արմավիր ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքեր Կապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումը Կասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչո՞ւ պետք է պահենք ԵՄ ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն է

Թուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմըՎարչապետը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերSpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակԿասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունըԵս Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համարՕրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունըԵրևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան իրավական ֆորումըԱրմավիր ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքերԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչո՞ւ պետք է պահենքԵՄ ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն էTelegram-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունովԿալանավորվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը Սրբուհի Գալյանը կոչ է արել կարդալ Սահմանադրության տեքստը և չտրվել սադրանքներինՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՄահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի ԹեյլորըՀայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն էԲրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանըՈր թիմերն են ամենաշատը գրավել սեփական դարպասըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումԱռաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազիԱրարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետՀնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ ՓաշինյանԱրզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանումՉենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. ՓաշինյանԵկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրաԵրկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ էՂարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերիցԵս մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորինՀայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ)Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցելԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբՍկսվել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության 5-րդ հանդիպումըԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունումՊուտինը Մոսկվայում ընդունել է ՏոկաևինԼեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. BloombergՍահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ Իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներիցԱՄՆ դեսպանությունը 2 օր փակ կլինիԹրիփփի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքումԱնկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարացվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըԵթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար Գերմանիան պետք է ավելի իրատեսորեն գնահատի իր հնարավորություններըՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր աճ է արձանագրվելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)ՆԳՆ աշխատակիցները ծանոթացել են հանցավորության վերլուծության լիտվական փորձին (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՌեալը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանելՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձին
Գիտություն

SpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակ

ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) թույլատրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությանը ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակներից բաղկացած խմբավորում՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է գերատեսչությունը։

SpaceX-ը դեռ այս տարվա սկզբին դիմել էր FCC-ին՝ մինչև մեկ միլիոն ուղեծրային հաշվողական մոդուլ տեղակայելու թույլտվություն ստանալու համար։ Դրանք նախատեսված են Երկրի վրա օգտագործման ենթակա հսկայական ծավալի տվյալներ մշակելու համար։

FCC-ն հայտնել է, որ հաստատել է SpaceX-ի «Starmind» արբանյակային խմբավորման տեղակայումը՝ արհեստական բանականության համար հաշվողական հզորությունների արագ աճող պահանջարկը բավարարելու նպատակով։

«Կապի դաշնային հանձնաժողովն առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ թույլտվություն է տրամադրել տիեզերքում տվյալների մշակման կենտրոնների արբանյակային խմբավորման ստեղծման համար։ Ամերիկայում գերհզոր արհեստական բանականության զարգացման համար այս վճռորոշ պահին FCC-ն SpaceX ընկերությանը իրավունք է տվել ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն ուղեծրային հաշվողական մոդուլ՝ Երկրի վրա օգտագործման համար նախատեսված հսկայական ծավալի տվյալներ մշակելու նպատակով», - ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

FCC-ի փաստաթղթերի համաձայն՝ SpaceX-ը պետք է արբանյակների տեղակայումը սկսի ոչ ուշ, քան 2033 թվականի նոյեմբերն է։ Մինչև 2035 թվականի նոյեմբերը ուղեծրում պետք է տեղակայվի 100 հազար արբանյակ, իսկ մինչև 2038 թվականի նոյեմբերը՝ առնվազն կես միլիոն։

SpaceX-ը FCC-ին հայտնել է, որ արևային էներգիայի գրեթե անընդհատ օգտագործման, ինչպես նաև շահագործման և սպասարկման ցածր ծախսերի շնորհիվ արբանյակները կապահովեն ծախսերի և էներգաարդյունավետության էական բարելավում՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով Երկրի վրա գտնվող տվյալների կենտրոնների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։

Reuters-ը հայտնում է, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք SpaceX-ն իրականում մտադիր է ուղեծիր դուրս բերել հենց մեկ միլիոն արբանյակ։ Ներկայում Երկրի ուղեծրում կա շուրջ 17 հազար արբանյակ։ Ընկերությունները երբեմն թույլտվություն են խնդրում նախատեսվածից ավելի մեծ թվով արբանյակներ տեղակայելու համար՝ հետագայում նախագծի իրականացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նպատակով։

Մասնավորապես, Starlink համակարգի տեղակայումը սկսելուց առաջ SpaceX-ը թույլտվություն էր խնդրել 42 հազար արբանյակ արձակելու համար։ Ներկայում այդ ցանցում կա ավելի քան 11 հազար արբանյակ։

Starmind անվանումը ստացած նախագծի շրջանակում Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է հաշվողական գործընթացների մի մասը տեղափոխել ուղեծիր։ Այնտեղ մոդուլները գրեթե անընդհատ հասանելիություն կունենան արևային էներգիային, իսկ տիեզերական ցածր ջերմաստիճանները կարող են օգնել դրանց սառեցմանը։

Արբանյակները նախատեսվում է տեղակայել 500-2000 կմ բարձրության վրա։ Միմյանց հետ տվյալների փոխանակման համար դրանք կօգտագործեն լազերային կապ։ Մոդուլները կկարողանան միանալ Starlink ինտերնետային արբանյակային համակարգին և դրա միջոցով տվյալներ փոխանցել Երկիր։

Նախագծի իրականացմանը դեմ են արտահայտվել ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Amazon-ը և Viasat-ը, ինչպես նաև Ամերիկյան աստղագիտական ընկերությունը (AAS)։

Փորձագետների կարծիքով՝ լրացուցիչ մեկ միլիոն արբանյակների տեղակայումը կարող է լրջորեն բարդացնել իրավիճակը Երկրի ուղեծրում։ Ներկայումս այնտեղ գտնվում է շուրջ 17 հազար արբանյակ, որոնցից ավելի քան 11 հազարը պատկանում է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ցանցին։