Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունը Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում Բավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունը Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ Իրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանը Հայ-բուլղարական նոր հեռանկարներ Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետ Զենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Միրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունըՎարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր ՍահմանադրությամբՆոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունըԱյսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրելՈստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո ՍակետիինԳոհաբանության տոնին` հայկական ղափամա Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկըՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել (տեսանյութ)Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունիցԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՍոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականիցՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՆոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրվա ընթացքում հավաքել 200 հազար ստորագրությունՖիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններ՝ միայն «Եսեմ» համակարգովՄեղրին ավելի մոտ (տեսանյութ)Ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից Երևանում բնակարանային գողությունների թիվը նվազել էԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելLաբորատորիա՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու համարՀայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերըԻնչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանումԺամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրիՀսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ)Հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակներըՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրինԳրանցվել է Մանվել Գրիգորյանից բռնագանձված գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթովՀունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվիՎարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)Ի՞նչու է անհրաժեշտ նոր ՍահմանադրությունըԿան դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալով
Հայաստան

Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք «Գործադիր իշխանություն. ո՞վ է ղեկավարում, ո՞վ է վերահսկում» բաժնում ներկայացվող պարզաբանումը։

«Նոր Սահմանադրության նախագծի վեցերորդ գլուխը սահմանում է, թե ինչպես է կազմակերպվում գործադիր իշխանությունը, ինչպես է ձևավորվում Կառավարությունը և ինչպես է այն աշխատում։

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կառավարությունն է։ Այս համակարգում ընդգրկվում են նաև նախարարությունները, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինները։ Դրանց գործունեության մանրամասները սահմանվում են օրենքով։

Կառավարությունն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ, երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է մշակվեն նաև պետական այլ մարմինների, հատկապես՝ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Նպատակն է, որ երկրի համար կարևոր քաղաքական որոշումների կայացմանը մասնակցեն իշխանության տարբեր մարմիններ։

Նոր Սահմանադրությունը հստակ սահմանում է նաև զինված ուժերի ղեկավարումը։ Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ Գլխավոր շտաբի պետը ենթակա է նրան՝ ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական և արտակարգ դրության ժամանակ։ Զինված ուժերը ենթակա են Կառավարությանը, իսկ դրանց գործունեությունը վերահսկում է նաև Ազգային ժողովը։

Զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի նախնական համաձայնությունը։ Անհետաձգելի իրավիճակներում վարչապետը՝ որպես գերագույն հրամանատար, կարող է որոշում ընդունել զինված ուժերի կիրառման մասին՝ բացառությամբ դրանք Հայաստանից դուրս ուղարկելու դեպքերի։ Այդ մասին նա պետք է անմիջապես տեղեկացնի Կառավարությանը, որը կարող է վերացնել վարչապետի որոշումը։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անմիջապես գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Խորհրդարանը կարող է վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը կամ դրանց ընթացքում նախատեսված միջոցառումները։ Զինված ուժերը կարող են նաև աջակցել բնակչության պաշտպանությանը, օրինակ՝ բնական աղետների կամ համաճարակների ժամանակ։

Նախագծով վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի պատգամավորներից։ Եթե վարչապետի պաշտոնը թափուր մնա, նոր վարչապետի թեկնածուն նույնպես պետք է պատգամավոր լինի։ Թեկնածու կարող է լինել նաև Կառավարության անդամը, որի պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։ Սա նպատակ ունի ապահովելու վարչապետի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական կապը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են նրա անդամների առնվազն երկու երրորդը։ Սա թույլ է տալիս Կառավարությանը սկսել աշխատանքը, նույնիսկ եթե որոշ նախարարներ դեռ նշանակված չեն։ Միաժամանակ, Սահմանադրությամբ չի սահմանվում փոխվարչապետների և նախարարների առավելագույն թիվը, որպեսզի Կառավարության կազմը հնարավոր լինի որոշել ըստ անհրաժեշտության։

Կարևորվում է նաև Կառավարության աշխատանքի հրապարակայնությունը։ Նախագծով Կառավարության նիստերը պետք է լինեն հրապարակային, իսկ դռնփակ նիստեր կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված հատուկ դեպքերում։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի լավ հետևելու Կառավարության աշխատանքին և որոշումների կայացմանը։

Նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում։ Այդ մարմինների ստեղծման և գործունեության հարցերը կարող են կարգավորվել օրենքներով՝ հնարավորություն տալով պետական կառավարման համակարգը հարմարեցնելու երկրի կարիքներին։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը սահմանում է Կառավարության և գործադիր իշխանության մյուս մարմինների աշխատանքի հիմնական կանոնները՝ կարևորելով պետական մարմինների համագործակցությունը, Կառավարության բաց աշխատանքը և Ազգային ժողովի վերահսկողությունը»,- նշված է պարզաբանման մեջ։