Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունը Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում Բավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունը Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ Իրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանը Հայ-բուլղարական նոր հեռանկարներ Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետ Զենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետ

Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր ՍահմանադրությամբՆոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունըԱյսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրելՈստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո ՍակետիինԳոհաբանության տոնին` հայկական ղափամա Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկըՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել (տեսանյութ)Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունիցԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՍոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականիցՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՆոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրվա ընթացքում հավաքել 200 հազար ստորագրությունՖիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններ՝ միայն «Եսեմ» համակարգովՄեղրին ավելի մոտ (տեսանյութ)Ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից Երևանում բնակարանային գողությունների թիվը նվազել էԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելLաբորատորիա՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու համարՀայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերըԻնչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանումԺամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրիՀսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ)Հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակներըՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրինԳրանցվել է Մանվել Գրիգորյանից բռնագանձված գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթովՀունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվիՎարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)Ի՞նչու է անհրաժեշտ նոր ՍահմանադրությունըԿան դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալովՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը
Բիզնես

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԹՐԻՓՓ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում նշված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ գործընկերներ,

Մեծագույն պատիվ ունեմ հայտարարելու Հայաստանի և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, որը հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։ 

Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: Քիչ անց, մենք կլսենք ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքի առթիվ, ինչից հետո ուղիղ եթերում կտեղափոխվենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, որտեղ մեկնարկում են ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։ 

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։ 

Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, Խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։

ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության Կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։ 

Այսօր մեր աչքի առաջ կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր Կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր Կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»: