Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված հինգ անձանցից երեքը վաղաժամկետ ազատ են արձակվել և այժմ ապրում են Չեչնիայում։ Այս մասին պարզել է «Проект» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին և պետական տվյալների արտահոսքի նյութերում հայտնաբերած անուղղակի ապացույցներին։
Խոսքը Զաուր Դադաևի, ինչպես նաև Անզոր և Շադիդ Գուբաշև եղբայրների մասին է։ 2017 թվականին նրանք դատապարտվել էին համապատասխանաբար 20, 19 և 16 տարվա ազատազրկման։ Դադաևը, որին ճանաչել էին սպանության անմիջական կատարող, ազատ է արձակվել 2024 թվականի հոկտեմբերին, թեև նույնիսկ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում նրա պատժի ժամկետը պետք է ավարտվեր միայն 2028 թվականին։
Հրապարակման տվյալներով՝ Դադաևն այժմ բնակվում է Գրոզնիից 80 կմ հեռավորության վրա։ Բանտում նա ամուսնացել էր Ռամզան Կադիրովի աշխատակազմի աշխատակցուհու հետ։ Գուբաշև եղբայրներն ազատ արձակվելուց հետո նույնպես ամուսնացել են և բնակվում են Գրոզնիի թաղամասերից մեկում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեքին էլ ազատ են արձակել «հանգիստ կյանք վարելու» պայմանով։
Սպանության խմբի մեկ այլ անդամ՝ Թեմիրլան Էսկերխանովը, ազատ է արձակվել 2024 թվականին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո։ Հինգերորդ դատապարտյալը՝ Խամզատ Բախաևը, ստացել էր 11 տարվա ազատազրկում և արդեն կրել է պատիժը։
«Проект»-ը նշում է, որ Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներն ու պատվիրատուները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։ Նրանց թվում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը և Գերեմեևների ընտանիքի անդամները։ Հրատարակության տվյալներով՝ սպանության պատվիրատու համարվող Ռուսլան Մուխուդինովը, որը 2015 թվականից հետախուզման մեջ է, հավանաբար այս ամբողջ ընթացքում նույնպես բնակվել է Չեչնիայում։
Նշված տեղեկությունները «Проект»-ի հետաքննության տվյալներն են և պաշտոնապես հաստատված չեն։
radar armenia


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա
Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է