Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Կենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհը Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ

Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Սպորտ

Սա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատել իր սաների խաղը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Իսպանիայի ընտրանու դեմ կայացած հանդիպմանը։ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Երեք առյուծները» 3:2 հաշվով հաղթանակ են տարել աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ՝ ապահովելով առաջին տեղը A3 խմբում։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի մասնագետն այս հաջողությունը որակել է որպես առանձնահատուկ նշանակություն ունեցող արդյունք՝ ընդգծելով, որ իր թիմը ցուցադրել է բարձրակարգ ֆուտբոլ, միասնականություն և անկոտրում մարտական ոգի։ «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ճնշումը, մրցակցի որակն ու մարզադաշտի գործոնը՝ այո՛, սա իմ գլխավորությամբ Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էր։ Մենք մրցում էինք աշխարհի գործող չեմպիոնի դեմ, որը 44 խաղ շարունակ պարտություն չէր կրել։ Սա շատ ամբողջական և հասուն խաղ էր մեր կողմից»,- նշել է Տուխելը։

Հանդիպման ընթացքում անգլիացիները Հարի Քեյնի, Էզրի Կոնսայի և Բեն Ուայթի գոլերի շնորհիվ երեք գնդակի առավելություն են ստացել, սակայն Էլիոթ Անդերսոնի հեռացումից և Միկել Օյարսաբալի անվրեպ իրացրած 11-մետրանոցից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվել է։ Իսպանացիները կարողացել են հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, բայց հյուրերին հաջողվել է պահպանել հաղթական հաշիվը։

«Մենք փայլուն ֆուտբոլ ցուցադրեցինք և լիովին արժանի էինք այս հաղթանակին։ Ընդհանուր առմամբ՝ մենք ավելի լավ թիմն էինք խաղադաշտում։ Առաջին 60-65 րոպեների ընթացքում հաղթում էինք 3:0 հաշվով և միանգամայն վաստակել էինք այդ առավելությունը։ Մենք համարձակ էինք գնդակով խաղում, ագրեսիվ՝ առանց գնդակի, իսկ սեփական կիսադաշտում գործում էինք համբերատար ու կարգապահ։ Սա ամենաբարձր մակարդակն էր թե՛ էներգիայի, թե՛ ֆուտբոլային որակի տեսանկյունից։

Իհարկե, կարմիր քարտն ու նշանակված 11-մետրանոցը փոխեցին խաղի ընթացքն ու բնույթը։ Դա առանցքային դրվագ էր, և ես դեռ պետք է հասկանամ, թե ինչու մրցավարը կիրառեց կրկնակի պատիժ։ Իսպանիայի դեմ՝ նրա իսկ հարկի տակ, փոքրամասնության մեջ 30 րոպե խաղալը երեք ժամի է նման։ Սակայն չեմ ցանկանում կենտրոնանալ միայն այդ դրվագի վրա, քանի որ մինչ այդ մենք չափազանց շատ դրական պահեր ունեցանք»,- ասել է Անգլիայի ընտրանու մարզիչը։

Տուխելն առանձին անդրադարձել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի ելույթին՝ հատուկ առանձնացնելով հանդիպման վերջնամասում նրա կատարած ֆանտաստիկ կրկնակի սեյվը, որը փրկեց Անգլիային վերահաս գոլից։ Մասնագետը միաժամանակ ընդգծել է, որ հավաքականում ընդգծված առաջին համար այս պահին չկա․ «Մենք առողջ մրցակցություն ենք ցանկանում բոլոր դիրքերում։ Թրաֆորդի խնդիրն է կրճատել տարբերությունը Ջորդան Պիկֆորդի հետ, և մեզ պետք էր տեսնել նրա խաղը նման գերլարված պայմաններում։ Վերջնամասում նրա կատարած կրկնակի սեյվը պարզապես ֆանտաստիկ էր։ Բացի այդ, նա շատ վստահ գործեց նաև ոտքով խաղում՝ օգնելով հաղթահարել մրցակցի առաջին պրեսինգը։ Ջեյմսը հիանալի հանդիպում անցկացրեց»։

Ամփոփելով ասուլիսը՝ գերմանացի մասնագետը խոսել է Աշխարհի առաջնությունից հետո թիմի գրանցած առաջընթացի մասին և խոստովանել, որ անհամբերությամբ է սպասելու հավաքականի հաջորդ հանդիպումներին․ «Ես տպավորված եմ Աշխարհի առաջնությունից հետո մեր կատարած քայլերով։ Մեր նպատակն էր բարելավել գնդակի խաղարկումը, ցածր բլոկով պաշտպանությունը և ցանկացած մրցակցի պարտադրել մեր խաղաոճը։ Տղաներն իսկապես հավատում են այս գաղափարներին։ Մենք ինչ-որ կարևոր բան ենք կառուցում, և այս հաղթանակը հսկայական քայլ էր այդ ուղղությամբ։

Ես պարզապես սիրահարված եմ այս ֆուտբոլիստներին և նրանց մտածելակերպին։ Անկեղծ ասած՝ կցանկանայի չորեքշաբթի ևս մեկ խաղ անցկացնել, իսկ շաբաթ օրը՝ մեկ ուրիշը, բայց ստիպված ենք սպասել մինչև մարտին կայանալիք քառորդ եզրափակիչը։ Երբ կրկին հավաքվենք, անպայման կվերհիշենք այս էմոցիաներն ու այն աշխատանքը, որ ներդրել ենք նման մակարդակի հասնելու համար»։

Հավելենք, որ Մադրիդում տարած հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը ոչ միայն ընդհատեց Իսպանիայի՝ պաշտոնական խաղերում 44 հանդիպում տևած անպարտելիության շարքը, այլև շրջանցեց «Կարմիր ֆուրիային» մրցաշարային աղյուսակում։ Գրավելով առաջին տեղը A3 խմբում՝ Տուխելի գլխավորած թիմն առավել բարենպաստ դիրք ապահովեց Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության համար։

armsport.am