Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Կենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհը Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ

Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Սպորտ

Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ամփոփել է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Անգլիայի ընտրանու դեմ կայացած հանդիպումը։ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած թրիլլերն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում իսպանացի մասնագետն անդրադարձել է թիմի պատմական անպարտելիության շարքի ավարտին, խաղային դրվագներին, ֆուտբոլիստների հոգեբանական վիճակին և առաջիկա նպատակներին։ Չնայած բաց թողած հաղթանակին՝ մարզիչը փորձել է ստեղծված իրավիճակում դրական կողմեր տեսնել՝ ընդգծելով վերջին տարիներին իր թիմի կատարած տիտանական աշխատանքը։

«Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան բարդ է հասնել մեր նվաճած բարձունքին և կայուն կերպով նման արդյունքներ գրանցել։ Մենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև՝ ինչպես արժանապատվորեն պարտվել։ Մեկնարկային 30 րոպեներին մրցակիցը գերազանցեց մեզ և լուրջ խնդիրներ առաջացրեց, սակայն անգամ այդ պայմաններում ես ներքին վստահություն ունեի, որ վերջնամասում կարող ենք բեկել խաղի ընթացքը։ Համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է»,- նշել է մարզիչը։

Դե լա Ֆուենտեն շեշտել է, որ մեկ անհաջողությունը չի կարող ստվեր գցել այն հսկայական ճանապարհի վրա, որն անցել է թիմը․ «Երբ հետևում ես թողնում հաղթանակների նման շարք և սովոր չես պարտվելուն, բնականաբար, որոշակի պահի դա ծանր է ընդունվում։ Սակայն պետք է նայել մեծ պատկերին․ մենք երեք տարի շարունակ հաղթել ենք՝ այդ ընթացքում նվաճելով Ազգերի լիգայի գավաթը, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոնների տիտղոսները։ Ես անչափ հպարտ եմ իմ տղաներով»։

Մասնագետը նաև բացահայտել է, թե ինչ ուղերձ է հղել իր սաներին հանդերձարանում՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո․ «Մենք նույնն ենք մնում թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։ Երբեմն նման սառը ցնցուղը պարզապես անհրաժեշտ է՝ հիշեցնելու համար, թե ինչ գնով են տրվում մեծ նվաճումները։ Ես ցանկանում էի տղաներին փոխանցել իմ երախտագիտությունն ու այն հպարտությունը, որն ապրում եմ՝ լինելով այս հավաքականի մարզիչը։ Կյանքը շարունակվում է․ մարտին մենք խաղալու ենք քառորդ եզրափակիչում և կրկին ունենք բոլոր շանսերը՝ Ազգերի լիգայում հաղթելու համար։ Հենց դրան էլ ձգտելու ենք»։

Իսպանացի մասնագետն առանձնահատուկ անդրադարձել է Լամին Յամալին, որը բաց էր թողել Չեխիայի դեմ նախորդ հանդիպումը, սակայն անգլիացիների դեմ խաղում առանցքային դերակատարում ունեցավ թիմի խաղը սրելու գործում․ «Լամինի նման ֆուտբոլիստ ունենալն իսկական արտոնություն է։ Բայց ինձ համար արտոնություն է ոչ միայն նրան, այլև այս ամբողջ հրաշալի սերնդին մարզելը։ Նրանք հիանալի են կողմնորոշվում խաղային յուրաքանչյուր ոչ ստանդարտ իրավիճակում, իսկ մեր մոտեցումը բոլորի հանդեպ հավասար է»։

Անդրադառնալով մրցակցին՝ Դե լա Ֆուենտեն բարձր է գնահատել Անգլիայի ընտրանու ֆիզիկական պատրաստվածությունն ու անհատական վարպետությունը, ինչպես նաև առանձնացրել մրցակցի դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի խաղը, որը վերջնամասում մի քանի տպավորիչ սեյվով փրկեց իր թիմին․ «Անգլիան ահռելի էներգիա, ֆուտբոլային մեծ տաղանդ և ֆանտաստիկ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող թիմ է։ Նման հավաքականների դեմ խաղերում պարտավոր ես գտնվել լավագույն մարզավիճակում, այլապես մրցակիցը պարզապես կգերազանցի քեզ։ Նրանք հանդիպման մեծ մասում ավելի ուժեղ էին, թեև վերջնամասում մենք էլ մեր հերթին լավ պահեր ունեինք հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար, սակայն փայլուն գործեց նրանց դարպասապահը»։

Հավելենք, որ այս պարտությամբ ընդհատվեց Իսպանիայի հավաքականի՝ պաշտոնական խաղերում գրանցած 44-խաղյա ֆենոմենալ անպարտելիության շարքը, որը ձգվում էր 2023 թվականի մարտից։ Այդ ժամանակահատվածում «Կարմիր ֆուրիան» նվաճել է Եվրո-2024-ի, ԱԱ-2026-ի և Ազգերի լիգայի գավաթները։ Չնայած A3 խմբում գրաված երկրորդ տեղին՝ իսպանացիները դեռ նախորդ տուրում էին ապահովել քառորդ եզրափակիչի ուղեգիրը, որի հանդիպումները կկայանան 2027 թվականի մարտին։

armsport.am