Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Կենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհը Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ

Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Գիտություն

Մրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2027-2028 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում կրթություն և վերապատրաստում ստանալու նպատակով 19 կրթաթոշակային տեղերի համար, որոնցից.

- բակալավրիատում՝ 10,

- մագիստրատուրայում՝ 5,

- ասպիրանտուրայում՝ 2,

- դոկտորանտուրա՝ 1 ,

- վերապատրաստում՝ 1:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:

ՉԺՀ բուհերում բակալավրիատի դիմորդները պետք է հանձնեն China Scholastic Competency Assessment (CSCA) ընդունելության քննություն և ներկայացնեն ստացած գնահատականների քաղվածք։ Ընդունելության համար համապատասխան քննությունների առարկաները, ինչպես նաև ուսուցման լեզուն հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել Չինաստանի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության հետ։ Բուհից ստացված համաձայնության դեպքում «CSCA» քննության վերաբերյալ տեղեկատվությունը և քննության գրանցման կարգը հասանելի են www.csca.cn կայքում։ Քննությունների օրերն են՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ը և 2027 թվականի հունվարի 25-ը:

Տեղեկացնում ենք նաև, որ չինարենով դասավանդվող վերապատրաստման կրթական ծրագրերին (բացառությամբ՝ չինարենի ուսուցման ծրագրերի) դիմող թեկնածուները պետք է տիրապետեն չինարենին առնվազն «HSK 3» մակարդակով, իսկ մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական ծրագրերի դիմորդների դեպքում պահանջվում է չինարենի իմացության առնվազն «HSK 4» մակարդակ։

Բոլոր դիմորդների համար պարտադիր են Չինաստանի կրթաթոշակային կարողությունների գնահատման քննության (China Scholarship Competency Assessment – CSCA) հանձնումը, ինչպես նաև դիմումի ներկայացման պահին քննության արդյունքները հավաստող վավեր փաստաթղթի տրամադրումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ կրթաթոշակի թեկնածուները պետք է ուսումնասիրեն ՉԺՀ կոնկրետ բուհի պահանջները, ընտրեն մասնագիտությունը, նախօրոք կապվեն տվյալ բուհի հետ՝ ընդունելության քննությունների առարկայական շրջանակը և դրանց վերաբերյալ պահանջները հստակեցնելու, ինչպես նաև նախնական նամակ-հրավեր ստանալու նպատակով: ՉԺՀ կոնկրետ բուհից նամակ-հրավերի ստացումը պարտադիր պայման է 2027-2028 ուստարում Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար:

CSCA քննության և գրանցման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.csca.cn պաշտոնական կայքում։ Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կցվում է:

Թեկնածությունների ընդունման որոշումը կայացվում է ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից՝ վերջիններիս պահանջներին և չափանիշներին համապատասխան: Հաշվի առնելով ՉԺՀ լավագույն բուհերում ուսանելու համար առկա զգալի մրցակցությունը՝ անհրաժեշտ է նախքան դիմում ներկայացնելը մանրակրկիտ ուսումնասիրել բուհերի կողմից սահմանված պահանջներն ու չափանիշները, քանի որ թեկնածուների կողմից նախընտրելի բուհեր ընդունելության դիմումների մերժումից հետո վերջիններս չեն կարող վերստին դիմել այլ բուհեր:

Այն թեկնածուների համար, որոնք չեն ընդունվի իրենց կողմից նշված Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկը, այլ բուհեր կրկնակի դիմելու հնարավորություն չի նախատեսվում։

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները (այդ թվում նաև ավարտական դասարանում սովորողները), քոլեջների և բուհերի շրջանավարտները (այդ թվում նաև ավարտական կուրսում սովորողները), գիտահետազոտական աշխատություններ իրականացնողները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

1) դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),

2) լրացված հարցաթերթիկ, որի ձևաչափը տրամադրել է չինական կողմը (կցվում է),

3) նամակ հրավեր ՉԺՀ բուհից,

4) ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

5) բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

6) ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),

7) 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),

8) անձնագրի պատճենը (չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),

9) բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (անգլերենով՝ չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),

10) 3 × 4 չափի 4 գունավոր լուսանկար,

11) արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

12) չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և պայմաններ (ցանկը կցվում է):

Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

1) ռեֆերատ՝ հայերենով (10 էջ),

2) օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական:

Վերապատրաստման համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

1) տեղեկանք աշխատանքի վայրից,

2) օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական,

3) հրավեր ՉԺՀ բուհից:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 1 օրինակ պատճենի հետ միասին (1+1):

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, ընդմիջում` ժամը 13:00-14:00-ն:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 446, 646)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող քննությունները տեղի կունենան 2027 թվականի հունվարի 11-ին հաջորդող շաբաթվա ընթացքում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգի» համաձայն/:

Մրցույթի առաջին փուլը- Բակալավրի կրթության համար քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

- Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

- Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Մրցույթի երկրորդ փուլն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, որի աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, կարող են հրավիրվել կրթաթոշակ տրամադրող երկրի դեսպանության ներկայացուցիչներ, համապատասխան օտար լեզվի և տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Հարցազրույցի փուլ են անցնում բոլոր այն դիմորդները, որոնք հաղթահարել են մրցույթի առաջին փուլը: Հարցազրույցի փուլն անց է կացվում մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո: Յուրաքանչյուր դիմորդ իր մասով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքների մասին կտեղեկացվի ԿԳՄՍ նախարարության կողմից էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմորդի կողմից դիմում-հայտում նշված էլեկտրոնային հասցեին ուղղված նամակագրությամբ կամ բանավոր:

Հաշվի առնելով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները, ինչպես նաև չինական կողմի www.csca.cn կայքի հաղթահարած բակալավրի արդյունքները՝ որոշում է կայացվում մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՉԺՀ բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ՉԺՀ բուհում հրամանագրված դիմորդները հանդիսանում են 2027-2028 ուստարվա Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի մասնակից:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջը:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ, հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 446, 646)

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:

Միջպետական համագործակցության շրջանակում ՀՀ քաղաքացիների գործուղումը հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար:

Մանրամասները՝ այստեղ: