Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման
«Երբ հանցագործություն է իրականացնում հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձը, դա՝ որպես առանձին երևույթ, հանրային առավել մեծ ուշադրության է արժանանանում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով օրեր առաջ 29-ամյա երիտասարդի սպանության դեպքից, որին սպանել էր հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը։ «Չպետք է միայն շեշտադրումը դնել մարդու առողջության վրա, խնդիր չունեցող անձինք էլ են կատարում հանցագործություններ»,- ասել է նա։
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոտ 100 հազար քաղաքացի կա, որ ունեն որևէ ախտորոշում։ «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ արդյոք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձին պե՞տք է միշտ մեկուսացված պահել։ Երբ անձի մոտ լինում են սրացումներ, երկու ձև կա հոսպիտալացնելու՝ երբ ինքնակամ է գնում, կամ երբ դատարանն է որոշում։ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման»,- հարց է ուղղել Ավանեսյանը։
Նախարարն ասել է, որ Հայաստանում խնամքի կենտրոնների պակաս կա, ինչը շատ մեծ խնդիր է։ «Ունենք անձինք, որոնք գալիս են մեզ մոտ, բուժման ընթացքը 21 օր է, 21 օր հետո չունենք համապատասխան ինստիտուտներ, որ կարողանանք ուղարկել, որպեսզի հետագա խնամքն իրականացվի»,- հավելել է Ավանեսյանը։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար