Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետ
2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Այդ մասին նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր Սահմանադրության նոր նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է, և սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից:
Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար: Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և ՀՀ-ն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը:
Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ