Հայ-բուլղարական նոր հեռանկարներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման փոխնախարար Միրա Յոսիֆովային։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բուլղարական տեխնոլոգիական համագործակցության խորացման հեռանկարները, առաջիկա համատեղ նախաձեռնություններն ու դրանց իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների և ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ամրապնդմանը։
Մասնավորապես՝ քննարկվել է բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ավելի լայն ներգրավվածության հնարավորությունը Հայաստանում անցկացվող խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովին և «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին։
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նաև Սիսայդ Ստարտափ Սամմիթի ձևաչափն ու փորձը՝ առաջարկելով դիտարկել այս հարթակի հայեցակարգի համատեղ զարգացման և կիրառման հնարավորությունները։ Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել համագործակցությունը ստարտափների աջակցության և նորարարական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բուլղարիայի ազատ տնտեսական գոտիների և «Սոֆիա Տեխ Պարկի» փորձին ու ենթակառուցվածքներին՝ դիտարկելով դրանց հնարավորությունները որպես հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու հարթակ։
Կարևորվել է Հայաստան-Բուլղարիա տնտեսական, սոցիալական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստը 2027 թվականի մայիսին Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Նիստի շրջանակում նախատեսվում է նաև բուլղարական գործարար պատվիրակության այց, «Սիլիկոնային սարեր 2027» տեխնոլոգիական գագաթնաժողովին զուգահեռ համատեղ բիզնես ֆորումի կազմակերպում և համագործակցության կոնկրետ գործողությունների ծրագրի մշակում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների և նորարարական կենտրոնների միջև գործնական կապերը և նպաստելու փոխշահավետ նախագծերի իրականացմանը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ