Երևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան իրավական ֆորումը
Հայաստան–Վրաստան 7-րդ իրավական ֆորումը միավորում է երկու երկրների արդարադատության ոլորտի ներկայացուցիչներին և հնարավորություն է ստեղծում քննարկելու ոլորտային բարեփոխումները, համագործակցության առաջնահերթություններն ու նոր նախաձեռնությունները։
Բացման խոսքով է հանդես եկել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ Հայաստան–Վրաստան իրավական ֆորումն այս տարիների ընթացքում դարձել է նախարարությունների միջև համագործակցության կայացած հարթակ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու մեր երկրներում իրականացվող բարեփոխումները, այլև միմյանց փորձի հիման վրա գործնական լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին։
Այս տարվա ֆորումը համընկնում է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման հետ, որն արտացոլում է միջազգային ճանաչում ունեցող մեր տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հարատև պետություն կառուցելու տեսլականը, որի իրագործման ճանապարհին առանցքային նշանակություն ունի արդարադատության համակարգի շարունակական կատարելագործումը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև այն բարեփոխումներին, որոնք ներկայացված են նոր Սահմանադրության նախագծում։
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան իր բացման խոսքում ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության, արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։
Վրաստանի արդարադատության նախարարը հույս է հայտնել, որ այս օրերի ընթացքում անցկացվելիք քննարկումները կլինեն բովանդակալից և արդյունավետ, դուրս կգան պարզապես մասնագիտական փորձի փոխանակման շրջանակներից և հիմք կդառնան նոր գաղափարների, համատեղ նախաձեռնությունների ու երկարաժամկետ գործընկերության զարգացման համար։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը