Կալանավորվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը կալանավորվել է։ Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, նոյեմբերի 25-, որպես խափանման միջոցի կիրառման օր, ընտրել է Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը։ Գեներալի կալանավորման միջնորդությունը ներկայացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը։
Յուրի Գրեխովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Գրեխովը զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։ 2007-2009 թվականներին նա ժամանակավորապես կատարել է Հատուկ նշանակության հրամանատարության հակաօդային պաշտպանության դիվիզիայի շտաբի պետի և հրամանատարի տեղակալի պարտականությունները։
2013 թվականին նշանակվել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի շտաբի պետի և հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում։
2015 թվականին նա անցել է համանման պաշտոնի՝ օդատիեզերական ուժերում։ 2021 թվականից զբաղեցնում է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնը։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը