Սրբուհի Գալյանը կոչ է արել կարդալ Սահմանադրության տեքստը և չտրվել սադրանքներին
«Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ քննարկումների նպատակով ստեղծված կայքում, և կայք կարող եք այցելել...»,- ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ կոչ անելով կարդալ տեքստը և չտրվել սադրանքներին։
Նրա խոսքով՝ կայքում, բացի Սահմանադրության նախագծի տեքստից, կան նաև բաժիններ, որոնց օգնությամբ քաղաքացիները կարող են հեշտությամբ ուսումնասիրել այն։
«Առանձնացրել ենք, թե ինչն է նոր Սահմանադրության տեքստում։ Մանրակրկիտ ներկայացված է, թե ինչ նորամուծություններ է պարունակում Սահմանադրության նոր տեքստը։ Իհարկե, կա հատուկ բաժին, որը վերաբերում է հայեցակարգային հիմքերին։ Այդ բաժնում ևս շատ հանգամանալից ներկայացված են այդ հիմքերը, որոնց կապը համապատասխան հոդվածների հետ նույնպես ներկայացված է»։
Գալյանը հավելել է, որ կայքում կա առաջարկներ և դիտարկումներ ներկայացնելու հնարավորություն։
«Մեր բոլորի ցանկությունն է հրապարակային քննարկումների իրականացումը և ցույց տալը, թե քննարկումների արդյունքում ինչ փոփոխություններ են իրականացվել»,- շեշտել է Գալյանը։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը