Ռուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆ
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևին՝ նոյեմբերի 20-ին Լեհաստանի օդային տարածքը խախտելու, ինչպես նաև Դանիայի հետախուզական գործակալության հայտարարության պատճառով, ըստ որի` դանիական կողմը կանխել է ուկրաինացի ռեփեր Ալբերտ Վասիլևի՝ Kyivstoner-ի դեմ Ռուսաստանի ծրագրած մահափորձը: Այս մասին նշված է Շվեդիայի ԱԳՆ կայքում:
Դեսպանի հետ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և ընդգծել Շվեդիայի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի վճռականությունը՝ «շարունակել աջակցությունն Ուկրաինային»:
«Շվեդիան լիովին աջակցում է մեր դաշնակիցներին՝ Լեհաստանին և Դանիային: Եվրոպայում պառակտում մտցնելու և Ուկրաինային աջակցությունը խարխլելու Ռուսաստանի փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, և դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է», - ասել է նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը:
Ռուսաստանը հերքել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեղադրանքը:


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ