Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են 80-ամյա Վալիկո Ջեջեյային, ով քրեական շրջանակներում հայտնի է «Ուոլթեր» մականունով։ Այս մասին հայտնում է «Prime Crime» Telegram-ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Ջեջեյան, ով համարվում է ամենատարեց գործող «օրենքով գողը», երկար ժամանակ բնակվում էր Չեռնոգորիայում։
Սակայն վիզայի ժամկետը լրանալուց հետո նա ստիպված է եղել լքել երկիրը։ Ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ նա Հայաստանից ուղարկվել է Մոսկվա։
Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ «Ուոլթերը» ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց իր կարգավիճակը քրեական հիերարխիայում։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա իրեն համարո՞ւմ է «օրենքով գող», տարեց տղամարդը հրաժարվել է պատասխանել։
Աղբյուրը նշում է, որ Ջեջեյան Մոսկվա է ժամանել երկկողմանի թոքաբորբով։ Բժշկական միջամտությունից հետո նա խոստացել է լքել Ռուսաստանը։
Վալիկո Ջեջեյան համարվում է վրացական քրեական աշխարհի ավագ սերնդի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
1990-ականներին նա վերահսկում էր քրեական գործունեությունը Ռուսաստանի Հեռավոր Արևելքում և Սախալինում։ Այդ շրջանում նրա և Եվգենի Վասինի (հայտնի որպես «Ջեմ») միջև մրցակցություն էր առաջացել՝ տարածաշրջանում ազդեցության ոլորտների բաժանման շուրջ։
Top-News.am


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ