Ռուսական Սպարտա II բեռնատար նավը հարձակման է ենթարկվել
Ֆիննական ծոցի արևելյան հատվածում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասված ռուսական «Սպարտա II» բեռնատար նավի վրա շարունակվում են փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները։
Նավը շաբաթ առավոտյան հարձակման է ենթարկվել՝ Ռուսաստանի Կալինինգրադ քաղաք ուղևորվելիս։ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակման հետևում, հավանաբար, Ուկրաինան է կանգնած։ Սակայն Կիևը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով՝ հրդեհը մարելու աշխատանքները շարունակվել են նաև կիրակի օրը։ Գործողություններին մասնակցել են նաև Էստոնիայի և Ռուսաստանի համապատասխան ծառայությունները։
Կալինինգրադի նահանգապետ Ալեքսեյ Բեսպրոզվանիխը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ նավին հարվածել են երկու անօդաչու թռչող սարքեր։ Նա նշել է, որ միջադեպը չի սպառնում տարածաշրջանի մատակարարմանը։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ պատերազմը տարածվում է երկրի անմիջական հարևանությամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ Ուկրաինան իրավունք ունի պատասխան հարվածներ հասցնելու ագրեսորին։
Նշվում է, որ «Սպարտա II» նավը 2022 թվականին հայտնվել է ԱՄՆ-ի, իսկ այս տարվա սկզբին՝ Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այն շահագործվում է ռուսական ընկերության կողմից, որը կապված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։
Միջադեպի հետևանքով նավի անձնակազմը տեղափոխվել է մեկ այլ ռուսական նավ։ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ շրջակա միջավայրին վնաս չի հասցվել, իսկ նավագնացության և մարդկանց անվտանգության համար վտանգ չի արձանագրվել։
Դեպքից հետո Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ռուսական ուղղաթիռը կասկածվում է երկրի օդային տարածքը խախտելու մեջ։ Ենթադրվում է, որ դա կարող էր կապված լինել փրկարարական գործողությունների հետ։
Ներկայումս նավի վրա հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ