Նրանք անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլում
Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին հիացմունքով է արտահայտվել կատալոնական ակումբի և Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվողներ Լամին Յամալի ու Մայքլ Օլիսեի մասին։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
«Շնորհակալություն, Լամին Յամալ։ Շնորհակալություն, Մայքլ Օլիսե։ Նրանք դուրս են գալիս խաղադաշտ և անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլում։ Այն մակարդակը, որը նրանք ցուցադրում են… Այո՛, ես հետևում եմ այդ հանդիպումներին և մեծ հաճույք եմ ստանում նրանց խաղից։ Ակնհայտ է, որ այս տղաները վայելում են խաղը, բայց երբեք մինչև վերջ բավարարված չեն լինում։ Երբ նրանք չորս գոլ են խփում, ցանկանում են խփել նաև հինգերորդը, իսկ երբ նվաճում են մեկ տիտղոս, արդեն թրեբլ են ուզում»,- ասել է Անրին։
«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկության արդյունքներով Լամին Յամալն ու Մայքլ Օլիսեն զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և իններորդ հորիզոնականները։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին