Լուկաշինում այս տարի կաղամբի լավ բերք են ստացել
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում կաղամբի բերքահավաքն արդեն ավարտվում է: Այս տարի լավ բերք են ստացել, գնից էլ չեն դժգոհում․ գարնանն ու ամռանն ավելի բարձր գնով են վաճառել, աշնանը՝ համեմատաբար ցածր: Սակայն գյուղում տարեցտարի նվազում են կաղամբի ցանքատարածքները, պատճառը իրացման դժվարություններն են ու շուկայում բերքի լճացումը: Գյուղում կան նաև սննդազրկված հողեր, որոնք բերք չեն տվել:
Լուկաշին գյուղը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ 3-րդ սովխոզը, տարիներ շարունակ Արմավիրի մարզի կաղամբի հայրենիքն է համարվել: Գյուղում կաղամբը մշակել ու հավասարաչափ իրացրել են և՛ բանակում, և՛ շուկայում: Սակայն տարիների ընթացքում իրացման դժվարությունների պատճառով գյուղացիների մի մասը հրաժարվել է մշակելուց․ 250 հա ցանքատարածքներից մնացել է 80 հեկտարը:
Տարվա ընթացքում հնարավոր է մի քանի անգամ կաղամբ աճեցնել՝ ասում է Լուկաշինի բնակիչներից Արմենը: Այս տարվա բերքից գոհ է:
«Շատ լավ մշակում ենք, իրացրել ենք 200 դրամից մինչև 70 դրամով: Գինը կախված է սեզոնից՝ գարնանային, ամառային ու աշնանային ելքերից: Գյուղում տարվա մեջ մի քանի անգամ կաղամբ մշակողմներ կան, բայց ես 2 անգամ եմ դնում. մեկ ամռանը բերք ստանալու համար, մեկ էլ՝ աշնանը»:
Կաղամբի մշակության համար Արմենը նախ պարարտացրել է հողը, հետո ժամանակին սրսկումներ, քաղհան արել ու ոռոգել: Գյուղացիները համոզված են, որ լավ բերք ստանալու համար ցանքաշրջանառությունն ու հողի սնուցումը պարտադիր են:
Նորայրը կաղամբ մշակելու երկարամյա փորձ ունի, տիրապետում է լավ բերք ստանալու գաղտնիքներին, բայց արդեն մի քանի տարի հրաժարվել է կաղամբ մշակելուց:
«Եթե մի տարի կաղամբ ես դրել, ապա հաջորդ տարի լոլիկ պիտի դնես, մյուս տարի՝ պղպեղ: Ցանքաշրջանառության ժամանակ հողը փոխվում է: Բացի դրանից՝ նաև պարարտանյութեր են տալիս՝ կալիական, ֆոսֆորական աղեր, երկաթ պարունակող պարարտանյութ, և այդ հողն ինչ-որ չափով սնունդ էր ստանում: Իսկ այսօր այդքանն ո՞վ է անում»:
Թեև աշուն է, ու արդեն սկսվել է կաղամբի աշնանային բերքահավաքը, սակայն Նորայրի հողամասին կից կաղամբի դաշտում սածիլների մեծ մասն այդպես էլ մնացել է․ բերք չեն տվել: Վարձակալած 1200 քմ հողամասը նույնպես սննդազրկված էր:
«Ամեն դեպքում այս հողատերը՝ կաղամբի տերը, պետք է անասնատերերի հետ խոսի, 10000-15000 դրամ վերցնի, ու այստեղ անասուններին արածեցնեն: Ուրիշ ելք չկա: Եթե տերը մտնի հողի մեջ ու հավաքի՝ մի «Օպել» մակնիշի մարդատար մեքենայի բեռ չի հանի: Անցած տարի համեմատաբար լավ էր՝ 1-1.5 տոննա բերք ուներ, բայց դա էլ է վատ արդյունք»:
Լուկաշինում լավ մշակված կաղամբի դաշտեր էլ կան: Շուկայում հիմա կաղամբի մեծածախ գինը 70-80 դրամ է, մանրածախը՝ 150 դրամ: Հիմնականում իրացնում են Արմավիր-Երևան մայրուղուն հարակից Հովտամեջ գյուղի և Արարատի մարզի Հովտաշատի շուկաներում:
armradio.am


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին