Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ ծրագրին, որում նշված է Միացյալ Հայաստանի ազատագրումը որպես կուսակցության նպատակ։ Նա մեջբերել է ՀՅԴ-ական պատգամավորի հարցադրումը, թե արդյոք իրենք իրավունք չունեն երազել։ «Խոսքը հենց դրա մասին է։ Երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում։ Բա դուք կարող եք Արևմտյան Հայաստան երազել, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում»։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ և խոսում Անկախության հռչակագրի պաշտպանության մասին, հանդես են գալիս ՀՀ-ում «պատերազմի ու կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ»։
«Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու, ընդ որում՝ որոշակի լեգիտիմությամբ, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ երբ դուրս ենք գալիս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների երազանք ունենալու սահմանագծից, ուրիշներին հնարավորություն ենք տալիս երազանքներ ունենալու մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ»։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին