Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիոնել Մեսսին շարունակում է գլխավորել MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը Երկրից մեկ լուսային օր հեռավորության վրա ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասի դիմաց Հանդիպման առանցքում՝ Երևանում կայանալիք առաջնության նախապատրաստական աշխատանքները Լուկաշինում այս տարի կաղամբի լավ բերք են ստացել Խիստ պատժամիջոց՝ ակումբի նախկին ֆուտբոլիստի նկատմամբ Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ Տուսկը նիստ է հրավիրել ՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հարավային Կորեայում հայտնաբերվել է խոլերայով վարակման առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը The Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծ Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ

Լիոնել Մեսսին շարունակում է գլխավորել MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկըԵրկրից մեկ լուսային օր հեռավորության վրաԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասի դիմացՀանդիպման առանցքում՝ Երևանում կայանալիք առաջնության նախապատրաստական աշխատանքներըԼուկաշինում այս տարի կաղամբի լավ բերք են ստացելԽիստ պատժամիջոց՝ ակումբի նախկին ֆուտբոլիստի նկատմամբԼեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ Տուսկը նիստ է հրավիրելՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀարավային Կորեայում հայտնաբերվել է խոլերայով վարակման առաջին դեպքըՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանըThe Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծՕլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկՆրանք անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլումՆորատուս. աջակցություն պատմամշակութային կոթողների պահպանությանը Հայաստանում (ֆոտոշարք)Ուժեղ Հայաստանը չի աջակցի Նիկոլ Փաշինյանի առաջարկինԱշխատանքներ են տարվում գաղտնի տեղեկատվության պաշտպանված փոխանցման նոր եղանակների ուղղությամբ. ԱԱԾ փոխտնօրենՎրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվելԱկումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգովՀայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիրՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանՁեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելուԱյդ մասին ձեզ հետ կխոսեմ տարվա սկզբից հետո. ԹրամփՌոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Նարեկ ԿարապետյանինԹրամփը Պուտինին հորդորել է չձգձգել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԷլեկտրոնային ստորագրություն՝ սոցապ ծառայությունների էլեկտրոնային համակարգից օգտվելու համար (տեսանյութ) Կասեցվել է Վարգա-ֆուդ ընկերության պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԵրկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՆԳՆ համակարգը՝ կարիերայի աճի հնարավորությունների հարթակ (տեսանյութ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը (տեսանյութ)Սյունիքի և Տավուշի մարզերում լցակայաններ են կապարակնքվելՀայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարինԹիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց ՀայաստանումԽաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. ՓաշինյանԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցելՍպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական ենՄենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէԱռաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյանը՝ ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետՁեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունըՀայ մարզիկները մեդալներ են նվաճում միջազգային մրցումներումԼուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)Կիևի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվելՈղբերգական հանգամանքներում սատկել է Ֆիոնա գետաձինԿոնֆլիկտի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը սպասել է մյուսի զիջմանըԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԱրտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզումՊատերազմը փոխում է մարդկանցՃանաչի՛ր Հայաստանը
Աշխարհ

Ակումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգով

«Մանչեսթեր Սիթիի» շուրջ ծավալված իրավական և ֆինանսական գործընթացները սկսում են ուղղակիորեն հարվածել ակումբի սեփականատեր City Football Group-ի (CFG) բիզնես շահերին։ Financial Times-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Apollo Global Management ներդրումային ընկերությունը հրաժարվել է CFG-ին 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու նախնական ծրագրից։

Թեև կողմերը գտնվում էին բանակցությունների վերջնական փուլում, գործարքն այդպես էլ չի կայացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի որոշման վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովի սեպտեմբերյան եզրակացությունը, որով «Մանչեսթեր Սիթին» մեղավոր էր ճանաչվել ֆինանսական կանոնների խախտումների գործով։

Նախատեսվող 2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը պետք է ապահովեր տարբեր մայրցամաքներում ակումբներ ունեցող City Football Group-ի լրացուցիչ իրացվելիությունը և հնարավորություն տար վերաֆինանսավորելու գործող վարկային պարտավորությունները։ Տեղեկությունը տարածել է նաև Reuters-ը՝ նշելով, որ Apollo-ն և «Մանչեսթեր Սիթին» դեռևս չեն արձագանքել մեկնաբանության հարցումներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովն արձանագրել էր, որ 2009/10-ից մինչև 2017/18 մրցաշրջաններն ընկած ժամանակահատվածում «Մանչեսթեր Սիթին» օգտագործել է իրական պայմանավորվածությունները չարտացոլող առևտրային պայմանագրեր՝ արհեստականորեն ուռճացնելով եկամուտները և նվազեցնելով ծախսերը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ ակումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգով։

Անգլիական ակումբը չի ընդունել մեղադրանքները և հայտարարել է որոշումը բողոքարկելու մասին՝ պնդելով, որ դրանում առկա են իրավական ու փաստական էական սխալներ։ Հատկանշական է, որ հոկտեմբերին ակումբի սեփականատեր շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը City Football Group-ի կապիտալում լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում էր կատարել։

Financial Times-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկման լսումները կկայանան դեկտեմբերի կեսերին, իսկ վերջնական վճիռը սպասվում է 2027 թվականի սկզբին։ Եթե ակումբի բողոքը մերժվի, պատժամիջոցների հարցը կքննարկվի առանձին։ Պրեմիեր լիգայի կանոնակարգը նման խախտումների համար նախատեսում է խիստ պատիժներ՝ խոշոր տուգանքներից ու միավորների կորստից մինչև առաջնությունից հեռացում։

armsport.am