Երկրից մեկ լուսային օր հեռավորության վրա
NASA-ի Վոյաջեր-1 տիեզերանավը հատել է պատմական սահմանագիծ՝ Երկրից գտնվելով մեկ լուսային օրվա հեռավորության վրա։ Այն մարդկության առաջին տիեզերական սարքն է, որը հասել է միջաստղային տարածության այս հեռավորությանը։
Թռիչքի կառավարման կենտրոնի մասնագետները տիեզերանավից ազդանշանն ստացել են հինգշաբթի՝ այն ուղարկելուց ուղիղ 24 ժամ անց։ Ռադիոազդանշանը լույսի արագությամբ անցել է ավելի քան 16 միլիարդ մղոն (շուրջ 26 միլիարդ կիլոմետր) տարածություն։
Վոյաջեր-1-ի՝ մեկ լուսային օրվա հեռավորության վրա գտնվելը հաստատված է։ Տիեզերանավը շարունակում է իր ճանապարհորդությունը դեպի անհայտություն»,- հայտարարել է թռիչքի կառավարման մասնագետ Նշան Ղազարյանը, ինչին ներկաներն արձագանքել են ծափահարություններով։
ՆԱՍԱ-ի գիտական առաքելությունների ղեկավար Նիկի Ֆոքսը նշել է, որ տիեզերանավը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել և ընդլայնել մարդկության ուսումնասիրությունների սահմանները։
Վոյաջեր առաքելության համար ավարտի սահման չկա»,- ընդգծել է նա։
Վոյաջեր-1-ը տիեզերք է արձակվել 1977 թվականին։ 1979 թվականին այն անցել է Յուպիտերի, իսկ 1980-ին՝ Սատուրնի մոտով։ 1990 թվականին տիեզերանավը Երկրի՝ պատմության մեջ ամենահեռվից արված լուսանկարներից մեկը փոխանցել է՝ պատկերելով մեր մոլորակը որպես «Գունատ կապույտ կետ»։
1998 թվականին այն դարձել է մարդկության ստեղծած ամենահեռավոր օբյեկտը, իսկ 2012 թվականին դուրս է եկել Արեգակի ազդեցության ոլորտից՝ մուտք գործելով աստղերի միջև ընկած միջաստղային տարածություն։
ՆԱՍԱ-ն նոր հեռավորության ռեկորդը կարողացել է պաշտոնապես հաստատել միայն այն բանից հետո, երբ ազդանշանը Մադրիդի մերձակայքում գտնվող խոր տիեզերքի կապի ալեհավաքի միջոցով հասել է Կալիֆոռնիայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կառավարման կենտրոն։
«Վոյաջեր-1»-ը շարունակում է իր ճանապարհորդությունը միջաստղային տարածությունում՝ մնալով Երկրից մարդկության ստեղծած ամենահեռավոր գործող տիեզերական սարքը։
radar armenia


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին