Առանց մայրաքաղաքի երկիր չի լինի. Կիևը պաշտպանելու ենք ցանկացած միջոցներով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային սպասվում է չափազանց բարդ ձմեռ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ոչ միայն էներգետիկ, այլև ջրամաքրման ու կոյուղու ենթակառուցվածքներին։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի ծրագրերից է Դնեպրի երկու ափերը միմյանցից մեկուսացնելը, ինչը կարող է դժվարացնել բնակիչների՝ անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հեռանալ քաղաքներից, եթե դա անհրաժեշտ են համարում իրենց կյանքը փրկելու համար, սակայն Կիևը պաշտպանելու են ցանկացած միջոցներով։
«Նրանք ուզում են, որ մենք փախչենք։ Հենց դրան էլ ձգտում են՝ ավերել բոլոր քաղաքները։ Բայց մենք մեր մայրաքաղաքը պաշտպանելու ենք ցանկացած միջոցներով։ Մեզ պետք է մեր մայրաքաղաքը։ Առանց մայրաքաղաքի երկիր չի լինի», - հայտարարել է Զելենսկին։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ