Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմ Ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը STEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ) Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվում Հրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով 66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Ռոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզում Կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմԻնչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչներըԽաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանըSTEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ)Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվումՀրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածումՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerՌոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզումԿասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԴատախազությունը Հրազդան մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններՀաստատվել է թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրելՀայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակինԳավառի արվեստի և երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել Վարչապետի առաջարկն ուժը կկորցնի արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն ԱլեքսանյանԲրյուսելում չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 հավաքականըՔննարկվել է 12 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցըՄիակ խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն էՍկսվել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՈրոշ ֆուտբոլիստներ արդեն դիտարկում են թիմից հեռանալու տարբերակըՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կնվազի 7-9 աստիճանովԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկՑավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղությունԿինոարվեստի նախագծեր անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթՎենետիկում անցկացվել է հայագիտական կենտրոնների խորհրդաժողովԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Փոթորիկների պատճառով 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայիՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքըՖԻՖԱ-ն դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախՓարիզի Արևի թատրոնը կղեկավարի Ֆրանսահայ բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն ԱբգարյանըԶինված հարձակման հետևանքով սպանվել է ֆուտբոլիստ Լուիս Ալբերտո Ռիոս ՉավեսըԴատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ ԹագավորությունԹիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծումՀյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու հնարավորություններն ու ռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրմեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԿասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունըՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներըՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Հայաստան

66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Տ․Խ.-ն, մտերիմ հարաբերություններ ունենալով Կ.Բ․-ի ընտանիքի անդամների հետ և միաժամանակ աշխատելով ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում, Կ․Բ․-ի որդու՝ Մ․Բ․-ի հետ համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գրավադրման ապահովմամբ, իր մտերիմ Ա․Ն․-ի անվամբ վարկ ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել, որից հետո բանկի հետ կնքված վարկային գծի տրամադրման պայմանագրով` Ա․Ն․-ի անվամբ տրամադրվել է 90 հզր ԱՄՆ դոլարի չափով վարկ և, ի ապահովումն պայմանագրով ստանձնած պարտավորությունների, գրավադրվել է հիշյալ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանում գտնվող բնակարանը:

Այնուհետև, Տ․Խ․-ն, ստանալով հիշյալ 90 հզր ԱՄՆ դոլար գումարը, որևէ միջոց չի ձեռնարկել համատեղ բիզնես ձեռնարկելու ուղղությամբ և խոստացված վարկային պարտավորությունների մարումն իրականացրել է մասնակի՝ բացառապես կատարելով 36 հզր 136 ԱՄՆ դոլարի չափով տոկոսի մարում, որից ելնելով՝ 2016 թվականի հունվարի 18-ին բանկը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և դատարանի՝ 2021 թվականի հունվարի 24-ի վճռով նշված գույքի վրա տարածվել է բռնագանձում, ինչի հետևանքով գույքի սեփականատերերը  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հիշյալ անշարժ գույքն առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագրով 2025 թվականի մարտի 28-ին վաճառել և 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով գումարն ուղղել են բանկում Ա․Ն․-ի անվամբ գրանցված վարկային պարտավորությունները մարելուն:

Արդյունքում, Տ․Խ․-ն խաբեությամբ՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով և իրական մտադրության մասին լռելով, ինչպես նաև՝ վստահությունը չարաշահելով՝ օգտագործելով միջանձնային հարաբերությունները, համատեղ բիզնես ձեռնարկելու պատրվակով, Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս, որը դրսևորվել է հիշյալ անձանց կողմից 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով հարկադրված ծախս կատարելու ձևով:

Տ.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։