Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմ
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 0։2 հաշվով զիջեց ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։ Հանդիպման ավարտից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփեց խաղը՝ անդրադառնալով տակտիկական ընտրությանը, բաց թողած գոլերի պատճառներին, կատարած փոխարինումներին և դարպասապահ Արման Ներսեսյանի ելույթին։
Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր հակագրոհներ ծավալելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Ամեն անգամ, երբ մրցակիցը կորցնում էր գնդակը, իսկ մենք հաղթում էինք երկրորդ գնդակի համար պայքարում, ազատ մեծ տարածություններ էին բացվում, բայց այսօր չկարողացանք պատշաճ կերպով օգտվել դրանցից։
Այս մակարդակում պարտավոր ենք վերանայել մեր թույլ տված որոշ սխալներ։ Առաջին գոլը ծնվեց «Զալցբուրգի» մի գրոհից, որտեղ թվային առավելություն ունեինք․ բավարար խաղացողներ կային՝ դիրքը լքած կենտրոնական պաշտպանին ապահովագրելու համար, բայց դա չարեցինք։ Հենց այդ դրվագն էինք ցանկանում շտկել ընդմիջմանը և մանրամասն խոսել էինք ֆուտբոլիստների հետ»։
Տակտիկական ընտրության և երկու արագ գոլի մասին
«Մեր թիմը հստակ փիլիսոփայություն ունի․ միշտ ձգտում ենք հաղթել և երբեք դաշտ դուրս չենք գալիս ոչ-ոքիի կամ պարտության մտքով։ Սակայն նման մրցակիցների դեմ այսօր նախընտրեցինք գործել հինգ պաշտպանով, չնայած սովորաբար պաշտպանությունում խաղում ենք չորս ֆուտբոլիստով։ Այդ քայլին գնացինք՝ առանց գնդակի կայունություն ապահովելու համար, հատկապես երբ մրցակիցը մեծ ուժերով երկրորդ գոտուց անցում է կատարում հարձակման վերջնափուլ։
Երբ կարճ ժամանակահատվածում երկու գոլ ես բաց թողնում, հոգեբանական առումով թիմը որոշ չափով կորցնում է կենտրոնացումը, տրամադրությունն ու էներգիան։ Ավելացնելու ոչինչ չկա․ հաղթեց ավելի ուժեղ թիմը՝ այն կոլեկտիվը, որն ավելի լավ խաղաց և ամեն կերպ ձգտում էր գոլ խփել»։
«Անհատական առումով Արմանը վստահ ու շատ որակյալ հանդիպում անցկացրեց՝ պաշտպանելով իր դարպասը։ Երկրորդ գոլի դրվագում նա գրեթե անզոր էր, քանի որ գնդակն անդրադարձավ մեր խաղացողից և փոխեց ուղղությունը։ Դրանից հետո նա 11-մետրանոց հարված հետ մղեց։ Արմանը երիտասարդ ֆուտբոլիստ է, որը շատ լավ է աշխատում և արդարացնում է մեր սպասելիքները։
Եվրոպա լիգայի լիգայի փուլի հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» դեկտեմբերի 10-ին Երևանում կընդունի նիդեռլանդական «ՆԵԿ Նեյմեխենին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։ Հայաստանի չեմպիոնն ընթացիկ խաղարկությունում դեռ միավոր չի վաստակել և սեփական հարկի տակ կփորձի ընդհատել անհաջողությունների շարքը։
armsport.am


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը