Որոշ ֆուտբոլիստներ արդեն դիտարկում են թիմից հեռանալու տարբերակը
Լարվածության գլխավոր պատճառը ակումբի դեմ հարուցված ֆինանսական գործն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր էր ճանաչել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման 115 մեղադրանքներից 114-ով։ Ակումբը չի ընդունում որոշումը և բողոքարկել է այն, սակայն վերջնական վճիռն ու հնարավոր պատժամիջոցները դեռևս հայտնի չեն։
Հատկանշական է, որ այս տեղեկությունները շրջանառվում են թիմի անհաջող խաղային շրջանի ֆոնին։ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Նապոլիի» հետ գրանցված ոչ-ոքիից (2։2) հետո «Սիթին» վերջին հինգ պաշտոնական խաղերում ունի ընդամենը մեկ հաղթանակ։ Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո թիմը 22 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» հետ մնալով 6 միավորով։
Միևնույն ժամանակ, ակումբի ներսից հնչում են նաև հակառակ ազդակներ։ Նոյեմբերի 20-ին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հերքել էր, որ ֆինանսական գործի շուրջ անորոշությունն ազդում է թիմի խաղի վրա, իսկ The Athletic-ը նոյեմբերի 22-ին գրել էր, որ ակումբին մոտ կանգնած աղբյուրները հանդերձարանում խուճապի նշաններ չեն նկատել։
«Մանչեսթեր Սիթին» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 29-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակում մրցելով «Արսենալի» հետ։
armsport.am


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը