Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմ Ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը STEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ) Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվում Հրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով 66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Ռոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզում Կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմԻնչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչներըԽաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանըSTEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ)Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվումՀրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածումՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerՌոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզումԿասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԴատախազությունը Հրազդան մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններՀաստատվել է թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրելՀայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակինԳավառի արվեստի և երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել Վարչապետի առաջարկն ուժը կկորցնի արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն ԱլեքսանյանԲրյուսելում չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 հավաքականըՔննարկվել է 12 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցըՄիակ խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն էՍկսվել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՈրոշ ֆուտբոլիստներ արդեն դիտարկում են թիմից հեռանալու տարբերակըՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կնվազի 7-9 աստիճանովԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկՑավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղությունԿինոարվեստի նախագծեր անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթՎենետիկում անցկացվել է հայագիտական կենտրոնների խորհրդաժողովԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Փոթորիկների պատճառով 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայիՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքըՖԻՖԱ-ն դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախՓարիզի Արևի թատրոնը կղեկավարի Ֆրանսահայ բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն ԱբգարյանըԶինված հարձակման հետևանքով սպանվել է ֆուտբոլիստ Լուիս Ալբերտո Ռիոս ՉավեսըԴատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ ԹագավորությունԹիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծումՀյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու հնարավորություններն ու ռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրմեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԿասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունըՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներըՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Հարեվաններ

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին երախտագիտության խոսքով է հանդես եկել՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակին, նրա՝ Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում ունեցած ավանդին և հայ-իրանական մշակութային կապերին։

«Արմենպրես»–ը դեսպանության կոմից տրամադրված խոսքն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Իրանական մշակույթում բարության գնահատումն ու երախտագիտությունը, հատկապես հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար, դարավոր և գեղեցիկ ավանդույթ է։ Մեր կրոնական և քաղաքակրթական ժառանգության մեծերը Աստծո ծառաներին երախտագիտություն հայտնելը համարել են նույնքան կարևոր, որքան հենց Աստծուն շնորհակալ լինելը։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ և գրող, Հայաստանի նվիրյալ հասարակական գործիչ, ազատասեր ու արդարամիտ մարդու՝ Եղիշե Չարենցի մահվան օրն է։ Նա իր կյանքը նվիրել է ժողովրդին ու ազատությանը՝ անսահման սիրելով Հայաստանը և նույնքան ջերմ զգացմունքներ տածելով Իրանի հանդեպ։ Պատահական չէ, որ նրա պատկերն արդեն տարիներ շարունակ զարդարում է մի թղթադրամ, որն ամեն օր շրջանառվում է հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների ձեռքերում։

Չարենցը բանաստեղծ էր, ով գեղեցկությունը տեսնում ու արտահայտում էր ոչ միայն բանաստեղծական խոսքում, այլև մարդկային արժանապատվության, բարոյականության և ազնվության մեջ։ Արդարության և ազատության համար պայքարում նա չընկրկեց ստալինյան բռնապետության դահիճների առջև և իր կյանքը զոհեց հանուն այդ գաղափարների։

Այսօր ևս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու այն մարդուն, ով 1930-ական թվականներին՝ Խորհրդային Միությունում կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացման ալիքի և Երևանի Կապույտ մզկիթը քանդելու որոշման պայմաններում, հայ մտավորականների և մի խումբ հեռատես ու լայնախոհ հայ մեծանուն գործիչների շարքում  կանգնեց այդ հուշարձանի պաշտպանության դիրքերում և փրկեց այն կործանումից։ Չարենցը, ում նախնիները սերում էին Իրանի Մակու քաղաքից, սիրում էր նաև Իրանը և իր բանաստեղծություններում բազմիցս սիրով հիշատակել Մակուն, Շիրազն ու Թեհրանը։

Ի երախտագիտություն Երևանի Կապույտ մզկիթի պահպանման գործում Եղիշե Չարենցի ունեցած ավանդի՝ վերջերս, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի արարողության ժամանակ, մզկիթի մշակութային սրահն ու գրադարանը անվանակոչվեցին նրա անունով։ Առաջիկայում նույն մզկիթում կտեղադրվի նաև այս մեծանուն բանաստեղծի և վեհանձն մարդու կիսանդրին։

Եվ վերջում, երախտագիտության ավանդույթի համաձայն՝ այս մեծանուն մարդու հիշատակին հարկ է նաև մի նվեր մատուցել։ Հիմա աշուն է, իսկ Իրանի օրացույցում Աբան ամիսը սրբազան կրակի մեծարման ամիսն է՝ այն կրակի, որը ջերմություն և լույս է պարգևում։ Եվ ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան հենց Չարենցի բանաստեղծական խոսքով մեր երախտագիտությունն արտահայտելը։ Բոլոր իրանցիների անունից Չարենցի ամենահայտնի սիրային բանաստեղծություններից մեկի՝ «Ինչքան որ հուր կա իմ սրտում․․․» ստեղծագործության այս տողերը նվիրում ենք նրա անբասիր հոգուն․

Ինչքան որ հուր կա իմ սրտում՝ բոլորը քեզ.

Ինչքան կրակ ու վառ խնդում՝ բոլորը քեզ.

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա,

Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, բոլո՜րը քեզ...»։