Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմ Ինչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը STEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ) Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվում Հրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածում Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով 66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Ռոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզում Կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Այսօր մեր թիմի ցուցադրած խաղից գոհ չեմԻնչ են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչներըԽաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանըSTEAM ծրագրի դասընթացներին արդեն մասնակցել է շուրջ 800 երեխա (տեսանյութ)Ծովազարդ գյուղում տարեցների համար խաղարան է կառուցվումՀրդեհ է բռնկվել շինանյութի խանութի պահեստային հատվածումՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությունն ու ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի փողոցումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerՌոբոտաշինություն ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզումԿասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԴատախազությունը Հրազդան մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններՀաստատվել է թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս վերջնական որոշում չի կայացրելՀայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակինԳավառի արվեստի և երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել Վարչապետի առաջարկն ուժը կկորցնի արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն ԱլեքսանյանԲրյուսելում չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի շուրջ Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 հավաքականըՔննարկվել է 12 ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցըՄիակ խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն էՍկսվել է նոյեմբերի անապահովության նպաստների վճարումըՈրոշ ֆուտբոլիստներ արդեն դիտարկում են թիմից հեռանալու տարբերակըՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կնվազի 7-9 աստիճանովԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկՑավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղությունԿինոարվեստի նախագծեր անվանակարգի շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթՎենետիկում անցկացվել է հայագիտական կենտրոնների խորհրդաժողովԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Փոթորիկների պատճառով 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայիՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ կմարի կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքըՖԻՖԱ-ն դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախՓարիզի Արևի թատրոնը կղեկավարի Ֆրանսահայ բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն ԱբգարյանըԶինված հարձակման հետևանքով սպանվել է ֆուտբոլիստ Լուիս Ալբերտո Ռիոս ՉավեսըԴատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ ԹագավորությունԹիմը պետք է ավելի արդյունավետ գործի հարձակման գծումՀյուսիսային Կորեան սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու հնարավորություններն ու ռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրմեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԿասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունըՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներըՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Քաղաքականություն

Վարչապետի առաջարկն ուժը կկորցնի արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը չընդունի սահմանադրական հանրաքվեի հարցում իշխանությանն աջակցելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը և դրա արդյունքում անցկացվեն արտահերթ ընտրություններ, վարչապետի առաջարկն այլևս ուժի մեջ չի լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Ալեքսանյանն այդ մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանում իշխող ուժին պակասող 6 ձայնը։ Նա շեշտել էր, եթե հանրաքվեն կայանա և ժողովուրդը մերժի նոր Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա և կհեռանա, իսկ եթե Սահմանադրությունն ընդունվի, դրանից հետո հաջորդ ընտրություններին՝ լինի դա արտահերթ, թե հերթական, ինքը չի լինի վարչապետի թեկնածու։ Փաշինյանը նաև ասել էր՝ եթե ընդդիմությունը չընդունի իր առաջարկը և չօգտվի իրեն հեռացնելու այդ հնարավորությունից, ինքն է հեռացնելու ընդդիմությանը։ Նա չէր բացառել, որ ընդդիմության հեռացումը կարող է լինել արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհով։

«Եթե ընդդիմությունը չընդունի այդ առաջարկը, այն էլ ուժի մեջ չի լինի։ Եթե արտահերթի գնացինք, դա էլ ուժի մեջ չէ։ Սա ֆիքսեցինք»,– լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի առաջարկին ու դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, ասել է Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն քննարկվում է Փաշինյանին փոխարինող թեկնածուի հարցը, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, որ կուսակցությունում գործում են թեկնածուների առաջադրման և ընտրության ներքին ընթացակարգեր։

«Վարչապետն էլ հենց ընտրվել էր կուսակցության համաժողովի կողմից որպես վարչապետի թեկնածու։ Այդ մեխանիզմը մեր կուսակցության ուժեղ կողմերից ենք համարում, մեր ներկուսակցական ընտրություններն առհասարակ։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի կանխագուշակումներ ու կուլիսային բաներ փնտրել պետք չէ»,– նշել է նա։

Ալեքսանյանը չի ընդունել նաև «իրավահաջորդ պատրաստելու» ձևակերպումը՝ ընդգծելով, որ կուսակցության բոլոր անդամներն առաջադրվելու իրավունք ունեն։

«Մեր կուսակցությունում բոլորն իրավունք ունեն առաջադրվել։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ առաջադրումների օրերը սկսվեն նախընտրական շրջանում, դրա մասին արդեն դուք կիմանաք»,– ասել է ԱԺ նախագահի տեղակալը։