Փոթորիկների պատճառով 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայի
Ուժեղ քամին, տեղատարափ անձրևը և ձյունը բարդացրել են տոնական ճանապարհորդությունները Միացյալ Նահանգներում: Նոյեմբերի 26-ին ԱՄՆ-ի արևելքում գրեթե 900000 տնային տնտեսություն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ փոթորիկների պատճառով:
Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի և Մերիլենդի բնակիչներն ամենաշատն են տուժել Գոհաբանության օրվա վատ եղանակից: Ջրհեղեղներ են գրանցվել Արևելյան ափին, մասնավորապես՝ Վիրջինիայում հեղեղվել են փողոցները, ուժեղ քամիները ծառեր են տապալել: Հորդառատ անձրևների և փոթորիկների պատճառով չեղարկվել է մոտ 400 չվերթ ամբողջ երկրում, իսկ ավելի քան 2000-ը՝ հետաձգվել՝ հայտնել է AFP-ն՝ հղում անելով FlightAware-ի տվյալներին։
Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգների իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն: ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում գրանցել է մինչև 77 կմ/ժ քամու պոռթկումներ: Սպասվում է, որ դրանք կուժեղանան մինչև 105 կմ/ժ-ի: Բայց հետո եղանակային պայմանները կսկսեն բարելավվել:
Վատ եղանակի պատճառով Նյու Յորքում 100 տարվա մեջ առաջին անգամ հետաձգվել է նաև հսկա փչովի կերպարներով շքերթը, որը Macy's հանրախանութների ցանցն ավանդաբար անցկացնում է Գոհաբանության օրը: Այս տարի այն տեղի կունենա նոյեմբերի 28-ին։


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը