Հեռախոս հափշտակողները մեծամասամբ արական սեռի են և չափահաս տարիքի
Հայաստանում 2026 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրվել է բջջային հեռախոսների հափշտակության 407 դեպք, որից բացահայտվել է 244-ը, հայտնաբերվել է 86 սարք: Հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել 11 անձի, որոնք արական սեռի են և չափահաս տարիքի: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 1621 կորստյան վերաբերյալ դիմում:
Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների 2024 թվականին բջջային հեռախոսների հափշտակության արձանագրված դեպքերի թիվը բավականին բարձր է եղել՝ հասնելով 851-ի: Համեմատաբար քիչ է եղել նաև բացահայտման ցուցանիշը, որը հասել է 259-ի: Ներկայացված է եղել 2355 կորստյան վերաբերյալ դիմում, հայտնաբերվել է 114 սարք։
ՆԳՆ-ից նաև պարզաբանում են, որ 2024 թվականին բջջային հեռախոսների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել 103 անձի, որից 88-ը՝ արական, 15-ը՝ իգական սեռի։ Նրանցից 18-ը եղել են անչափահաս։
2024 թվականի համեմատ հաջորդող 2025 թվականին նկատվում է հեռախոսների հափշտակության արձանագրված դեպքերի համեմատական նվազում և բացահայտված դեպքերի աճ:
ՆԳՆ տվյալների համաձայն արձանագրվել է 816 նմանատիպ հանցագործություն, որից բացահայտվել է 269-ը: Ներկայացվել է 2370 կորստյան վերաբերյալ դիմում, հայտնաբերվել է 116 սարք։
Գերատեսչության տվյալների համաձայն մեղադրանք է առաջադրվել 43 անձի նկատմամբ, որից 40-ը՝ արական, 3-ը՝ իգական սեռի։ Նրանցից 2-ը եղել են անչափահաս։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ