Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով
Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ՝ «Էթիհադ» մարզադաշտում, հյուրընկալեց Աթենքի ԱԵԿ-ին և վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով։
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին արդեն 12-րդ րոպեին. աչքի ընկավ կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը։ 34-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց անգլիական ակումբի առավելությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարկո Նիկոլիչի գլխավորած թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Ստավրոս Պիլիոսի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն դա հունական ակումբի առավելագույնն էր այս խաղում։ 57-րդ րոպեին Ռայան Շերկին խփեց «քաղաքայինների» երրորդ գնդակը, որից հետո խաղադաշտում փայլեց Ֆիլ Ֆոդենը։ Անգլիացի կիսապաշտպանը 65-րդ և 76-րդ րոպեներին ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ և հաշիվը դարձնելով ջախջախիչ։
Մրցաշարի 4-րդ տուրում՝ նոյեմբերի 4-ին, «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «ՌԲ Լայպցիգի» հետ, իսկ ԱԵԿ-ը կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (1:1, 4:3՝ 11մ)՝ տիտղոսը նվաճելով երկրորդ տարին անընդմեջ։
armsport.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում