Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Հայաստան

Ի՞նչ է սպասվում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

Ապրիլին լրանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյանի պաշտոնավորման ժամկետը, ինչից հետո Ազգային ժողովը կստանձնի Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված բոլոր պարտավորությունները. ասել է թե պաշտոնապես անցում կկատարենք խորհրդարանային կառավարման համակարգին։

Բարեփոխված սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությունը պետք է անցկացվի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ` քան 40 և ոչ ուշ` քան 30 օր առաջ։ Արդեն հայտնի է, որ հաջորդ նախագահի ընտրությունն անցկացվելու է մարտի 2-ին։

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե Հանրապետության նախագահ չընտրվի, ապա կանցկացվի ընտրության երկրորդ փուլ, որին կկարողանան մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։

Եթե կրկին նախագահ չընտրվի, ապա կանցկացվի ընտրության երրորդ փուլ, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները : Երրորդ փուլում Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը. այսինքն ցանկացած պարագայում կհաղթի խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի թեկնածուն։

Այնուհետև ապրիլի 17-ին նորընտիր նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուին։ Նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում նախագահին կառաջարկի փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, նախագահը եռօրյա ժամկետում կամ կնշանակի առաջարկված թեկնածուներին, կամ համաձայն չլինելու դեպքում հնարավորություն կունենա դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահը չկատարի սահմանված պահանջները, ապա առաջարկված թեկնածուները կնշանակվեն իրավունքի ուժով։

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում նորանշանակ վարչապետն Ազգային ժողով կներկայացնի կառավարության ծրագիրը, որն էլ ԱԺ- ի կողմից հավանության կարժանանա ձայների թվի մեծամասնության առկայության դեպքում, որից հետո կառավարությունն ամբողջովին կստանձնի բարեփոխված Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները։

Ըստ բարեփոխված Սահմանադրության՝ զինված ուժերի կիրառման մասին որոշում կկարողանա ընդունել միայն կառավարությունը, ԶՈՒ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը կլինի գլխավոր շտաբի պետը, որին վարչապետի առաջարկությամբ կնշանակի նախագահը, ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա կլինի պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարը կլինի վարչապետը։

Ազգային ժողովը հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարությանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն մեկ երրորդի առկայության դեպքում, այն էլ, երբ միաժամանակ կառաջարկվի վարչապետի նոր թեկնածու, իսկ որոշումը կընդունվի ձայների մեծամասնությամբ։

Վարչապետին անվստահություն հնարավոր կլինի հայտնել նրա նշանակումից առնվազն մեկ տարի անց, եթե նախագիծը չընդունվի ապա նման նախագիծ հնարավոր կլինի ներկայացնել ոչ շուտ քան վեց ամիս հետո։