Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում
Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան սկսել է ծառայությունը Թագավորական ռազմածովային ուժերում՝ Defensity College ծրագրի շրջանակում, որն ուսանողներին թույլ է տալիս համատեղել ուսումը պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ այդ ծրագրի շրջանակներում նա աշխատել է Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և ծառայություն է անցել Թագավորական ռազմաօդային ուժերում։ Բացի այդ, օգոստոսին արքայադուստր Ամալիան ավարտել է դաշտային պայմաններում ընդհանուր զինվորական պատրաստության խորացված դասընթացը։
2025 թ. սեպտեմբերի 30-ին NOS հեռուստաալիքը հաղորդել էր, որ արքայադուստր Ամալիան ծառայության է ընդունվել Նիդեռլանդների Թագավորության զինված ուժերում՝ սկսելով ուսումը պահեստայինների պատրաստության ծրագրով։ Նշվել է, որ գահաժառանգն ընդունվել է ուսուցման Թագավորական նավատորմում, ինչպես նաև ցամաքային և ռազմաօդային ուժերում՝ ստանալով ամենացածր զինվորական կոչումներ (համապատասխանաբար՝ 3-րդ դասի նավաստի և 3-րդ դասի զինվոր):


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից