Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում։ Հյուսիսային Եվրոպայի վեց ֆուտբոլային ասոցիացիաներ հայտարարել են՝ կորցրել են վստահությունը ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ։ Իսկ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չի բացառում, որ 2027–ին՝ կառույցի նախագահի ընտրություններին, այլ թեկնածու կհայտնվի։

ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ դժգոհությունը սկսվեց մի նախաձեռնությունից, որը պետք է կազմակերպությանը հսկա գումար բերեր, բայց ավարտվեց ղեկավարության նկատմամբ վստահության ճգնաժամով։ Հուլիսի վերջին ՖԻՖԱ-ն առաջարկեց ստեղծել նոր առևտրային կառույց՝ FIFA Forward Enterprise։ Այն պետք է միավորեր ՖԻՖԱ-ի խոշոր մրցաշարերի, այդ թվում Աշխարհի առաջնության առևտրային իրավունքներն ու օպերացիոն կառավարումը։ Նախատեսվում էր նոր կառույց ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի մասնավոր կապիտալ՝ վաճառելով մոտ 20 մլրդ դոլար գնահատված կառույցի մինչև 20 տոկոս բաժնեմասերը։ Առաջատար ներդրողներից մեկը պետք է լիներ Ջոշուա Քուշների Thrive Capital-ը․ նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրն է։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին․

«FIFA Forward Enterprise-ը իրականում առաջարկ է։ Այն ժողովրդավարական գործընթացի՝ խորհրդակցությունների գործընթացի մի մասն է։ Եվ ամենակարևորը՝ այն հնարավորություն է, այլ ոչ թե պարտավորություն»։

ՖԻՖԱ-ն պնդում էր, որ սա մասնավորեցում չէ, և որ կազմակերպությունը պահպանելու է վերահսկողությունը։ Բայց հենց մասնավոր ներդրողների ներգրավումը մեծ դիմադրություն առաջացրեց եվրոպական ֆուտբոլում։

ՈւԵՖԱ-ն ու մի շարք ազգային ֆեդերացիաներ մտավախություն ունեին, որ մասնավոր կապիտալը կարող է էապես ազդել ՖԻՖԱ-ի ամենաարժեքավոր մրցաշարերի վրա։ Որոշ ասոցիացիաներ նույնիսկ քննարկում էին ՖԻՖԱ-ի մրցաշարերի բոյկոտը։ Ծրագիրն ի վերջո չեղարկվեց։ Ըստ հրապարակումների՝ առանցքային ներդրող Thrive Capital-ը դուրս էր եկել գործընթացից, որից հետո FIFA Forward Enterprise-ը տապալվեց։ Բայց դրանով պատմությունը չավարտվեց։

Օգոստոսի 23-ին Հելսինկիում հանդիպելուց հետո Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆարերյան կղզիների ֆուտբոլային ասոցիացիաները հայտարարեցին, որ կորցրել են վստահությունը Ինֆանտինոյի նկատմամբ։ Նրանք պահանջում են երաշխիքներ, որ ՖԻՖԱ-ի կառույցներ ու մրցաշարեր երբեք մասնավոր ներդրողներ չեն ներգրավվի և պահանջում են անկախ ուսումնասիրություն՝ գնահատելու կազմակերպության կառավարման թափանցիկությունը։  

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ավելի կոշտ է արտահայտվել․ «Երկու տարբերակ կա։ Առաջինն այն է, որ նա գիտակցի՝ չունի ֆուտբոլային հանրության, երկրպագուների, խաղացողների, նախկին խաղացողների ու մարզիչների աջակցությունը։ Իսկ երկրորդն այն է, որ նա մասնակցի մարտին անցկացվելիք ընտրություններին, սակայն այդ դեպքում, կարծում եմ, մեկ այլ թեկնածու էլ կլինի։ Դեռ չգիտեմ՝ ով»։

Չեֆերինը Ինֆանտինոյի նախաձեռնությունը համեմատել է նաև Եվրոպական Սուպերլիգայի ձախողված նախագծի հետ՝ այս գաղափարը նույնիսկ ավելի վատը համարելով․

«Երբ դուք սկզբում համեմատեցիք այս և Սուպերլիգայի ծրագիրը, կարծում եմ՝ սա նույնիսկ ավելի վատն է, քան Սուպերլիգայինը։ Շատ կարևոր ակումբներ ցանկանում էին ստեղծել սեփական լիգան, ինչը սխալ է և կկործաներ ֆուտբոլը։ Սակայն այս դեպքում ֆուտբոլը բառացիորեն կվաճառվեր»։

Չեֆերինը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին։ Բայց Դանիայի ֆուտբոլային միությունն արդեն ասում է՝ Ինֆանտինոյին փոխարինող է փնտրում։ Մեջբերում․

«DBU-ն ՈւԵՖԱ-ի և մեր միջազգային գործընկերների հետ համատեղ կապահովի, որ 2027-ի ընտրություններին անդամ ասոցիացիաներն ունենան իրական ընտրության հնարավորություն և վստահություն ներշնչող այլընտրանք, որը կարողանա միավորել ՖԻՖԱ-ն տարբեր կոնֆեդերացիաների մակարդակով և վերականգնել խաթարված վստահությունը»։

Ինֆանտինոն, սակայն, մտադիր է պայքարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը չորրորդ անգամ զբաղեցնելու համար։ Առայժմ այլ թեկնածուի անուն պաշտոնապես չի հայտարարվել։

armradio.am