Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը
Լաս Վեգասում սկսվել է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին Դուեյն Դեւիսն է՝ «Քրիպս» խմբավորման նախկին առաջնորդը։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Մեղադրանքը գրեթե ամբողջությամբ հիմնված է հենց ամբաստանյալի խոստովանությունների վրա, որոնք նա արել է իր հուշերում եւ հրապարակային հարցազրույցներում, գրում է The New York Times-ը։
Իր հուշագրությունում գանգստերն խոստովանել էր, որ հենց ինքն էր ձեռք բերել այն ատրճանակը, որից 1996 թվականին գնդակահարել էին Շաքուրին։ Նրա պաշտպանները փորձում են ապացուցել, որ դա ոչ թե խոստովանություն է, այլ` սնապարծություն։
Թուփաք Շաքուրն ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան է, որը ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli բեմական կեղծանուններով։ Շատերի կարծիքով` նա բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկն է։ 1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նա մահանում է վեց օր անց հիվանդանոցում։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում