Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը
Լաս Վեգասում սկսվում է ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, դատավարությունը կտևի մոտ մեկ ամիս և կարող է ավարտվել երաժշտի սպանության 30-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 7-ին։ Երաժշտի վրա կրակել էին 1996 թվականի սեպտեմբերի 7-ին, իսկ ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել էր սեպտեմբերի 13-ին։
Գործով գլխավոր մեղադրյալը Դուեյն Դևիսն է՝ «Քրիպս» հանցախմբի նախկին առաջնորդը։ Դատախազները կարծում են, որ նա պատվիրել է ռեփերի սպանությունը և տրամադրել Շաքուրի սպանության համար օգտագործված ատրճանակը։ Այդ ժամանակ Շաքուրը 25 տարեկան էր։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Դևիսին սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի։ USA Today-ի տվյալներով՝ ոստիկանությունում գաղտնի հարցաքննության ժամանակ Դուեյն Դևիսը, ենթադրաբար, Շոն Քոմբսին անվանել է Թուփաքի սպանության պատվիրատու։
Դևիսը հայտարարել է, որ ինքն էլ ցանկանում էր վրեժ լուծել ռեփերից այն բանի համար, որ 1996 թվականին բռնցքամարտի մենամարտից հետո նա ծեծել էր իր զարմիկին։ Սակայն նա խոստովանել է, որ բացի անձնական շարժառիթներից՝ իրեն դրդել էր նաև Թուփաք Շաքուրի սպանության համար սահմանված 1 մլն դոլար պարգևը, որը խոստացել էր P. Diddy-ն։
radar armenia


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի