ԱՄՆ-ն մտադիր է փոփոխել Իրանի հետ միջուկային ծրագիրը. Թիլերսոն
ԱՄՆ վարչակազմը մտադիր է իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը եւ փոփոխություններ կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Associated Press-ին տված հարցազրույցում:
«Նախագահն ասել է, որ պատրաստվում է կա՛մ փոխել այն, կա՛մ չեղարկել»,-հայտարարել է ամերիկյան դիվանագետը: «Հիմա մենք փորձում ենք կատարել նախագահի տված խոստումը»:
Թիլերսոնը բացատրել է, որ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի հիմնական անդամների հետ աշխատում է օրենսդրական հարցերի շուրջ, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից: Պետքարտուղարը նշել է, որ երկրի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները կարող են կատարվել հաջորդ շաբաթ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները «շատ ակտիվ» խորհրդակցություններ են վարում Կոնգրեսի ղեկավարության հետ` համաձայնագրի փոփոխման համար: Սակայն Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ չի ցանկանում իրադարձություններից առաջ անցնել:

















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը