Ադրբեջանցի դիվանագետը բացահայտում է, թե իրականում ով է Ալիևի կնոջ արարողակարգի նոր պետը
Ադրբեջանում քննարկումների ալիք է սկսվել պետական ապարատում նոր նշանակումից հետո: Իլհամ Ալիևի հրամանով երկրի առաջին փոխնախագահի` Մեհրիբան Ալիևայի արարողակարգային ծառայության պետ է նշանակվել Էլդար Ռզաևը: Նշանակումից անմիջապես հետո ադրբեջանցի դիվանագետ, եվրոպական կառույցներում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ, այժմ քաղաքական հայացքների համար հետապնդվող Արիֆ Մամմադովը բացահայտումներ է ներկայացրել Ռզաևի մասին:
Մամմադովը ֆեյսբուքի իր էջում գրել է.«1994-ի վերջին, 1995-ի սկզբին, հստակ չեմ հիշում, ինձ իր աշխատասենյակ կանչեց ԱԳ նախարար Հասան Հասանովը և հանձնարարեց ստուգել այդ նույն էլդար Ռզաևի օտար լեզուների իմացությունը և մասնագիտական հմտությունները արտգործնախարարությունում աշխատելու համար: Ես նրան հրավիրեցի մեր բաժին և խնդրեցի գրավոր անգլերենից ադրբեջաներեն թարգմանել 5-6-րդ դասարանի մակարդակի 3-4 նախադասությամբ պարզ տեքստ: Ռզաևն ասաց, որ իր ադրբեջաներենը թույլ է և կթարգմանի անգլերենից ռուսերեն: Տասը րոպե անց նկատեցի, որ նա թղթի վրա դեռ ոչինչ չի գրել:
Երբ հարցրեցի, թե որն է պատճառը, նա ասաց, որ դա իր համար բարդ տեքստ է և բառարան խնդրեց: Ես դա էլ նրան թույլ տվեցի: Կես ժամ անց տեսնում եմ, որ նա ինչ-որ բան է գրել: Քիչ էր այն, որ նրա թարգմանությունից ոչինչ հասկանալի չէր, դեռ պարզվեց, որ նա անգլերենից ու ադրբեջաներենից բացի ռուսերեն էլ չգիտի:
Միայն մեկ` компьютер բառում մի քանի ուղղագրական սխալ էր թույլ տվել` գրելով` КАМПЮТИР:
Ուշ երեկոյան իմ տուն զանգահարեց ԱԳ նախարար Հասանովը և խնդրեց Ռզաևի թեստի արդյունքները: Հասկանալով` ԱԳ նախարարը քանի որ ուշ երեկոյան է զանգահարել այն ժամանակ դեռ սովորական դիվանագետին, հենց այնպես չէ: Նրան չզայրացնելու համար ես դիվանագիտական մեղմ ձևով ասացի, որ Ռզաևին բարդ կլինի աշխատել ԱԳՆ քաղաքական բաժնում, իսկ եթե շատ է պետք, կարելի է նրան վերցնել պրոտոկոլային ծառայության:
Ես դեռ այն ժամանակ էի հասկացել, որ նա շատ հարմար կլինի կանանց հետ աշխատանքի համար: КАМПЮТИР-ը խնամված տեսքով էր, մոդայիկ պիջակով և նուրբ հրեշտակային ձայնով:
Ահա այսպես է սկսվել КАМПЮТИР-ի վերելքը դեպի երկրի պրոտոկոլային Օլիմպոս»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը