Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ զրույցը կենտրոնացած է եղել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վրա։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական կարգավորման հարցը։ «Միանգամից կասեմ, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր, ինչպես սովորաբար լինում է ռուս և ամերիկացի առաջնորդների միջև երկխոսության ժամանակ։
Թրամփը տվել է իր գնահատականը զարգացող իրավիճակի վերաբերյալ` ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Այդ հարցի շուրջ տեղի է ունեցել կարծիքների շատ առարկայական և օգտակար փոխանակում», - հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Թրամփը նաև հայտարարել է, որ հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորմամբ, հաղորդել է Ուշակովը։
Սպիտակ տունը տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։


















































Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա. Թրամփ
Հեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. Ուշակով
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Թրամփ. Ռուսաստանը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
ԱՄՆ-ն Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ զգուշացրել էր Ուկրաինայի համար անխուսափելի աղետի մասին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է