Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ նստաշրջանում
Հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա նաև Սերժ Սարգսյանը։ Այս մասին իմանում ենք ԵԽ կայքից։
Վեհաժողովում ելույթ կունենան նաև Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը կներկայացնի 2017թ.-ի իր գործունեության հաշվետվությունը:
Օրակարգում կլինեն նաև Բոսնիա եւ Հերցեգովինայի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև՝ Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի եւ Իռլանդիայի պարբերական վերանայման, տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների պաշտպանությանը եւ Ուկրաինայի պատերազմի հումանիտար հետեւանքներին վերաբերող հարցեր:
Ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն պետք է ընտրի նախագահ, մարդու իրավունքների հանձնակատար, ՄԻԵԴ դատավոր:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը