Թուրքական բուհի ղեկավարությունը հեռացրել է բակից Ադրբեջանի դրոշը՝ ադրբեջանցի ուսանողներից պահանջելով վերադարձնել հայկականը
Թուրքիայի Բուրսա քաղաքի «Ուլուդաղ» համալսարանում մեծ սկանդալ է բարձրացել համալսարանի բակում Հայաստանի ու Ադրբեջանի դրոշների հանման հետ կապված:
Թուրքական հայտնի համալսարանի ղեկավարությունը որոշել է հանել բակում կանգնեցված ադրբեջանական դրոշն այն բանից հետո, երբ համալսարանի բակից անհետացել է Հայաստանի դրոշը, ինչն էլ ենթադրաբար ադրբեջանցի ուսանողների ձեռքի գործն է եղել: Այս մասին գրում է ադրբեջանական azxeber.com կայքը:
Թուրքական enpolitik.com կայքը մանրամասնում է, որ «Ուլուդաղ» համալսարանի ադրբեջանցի ուսանողներն օրերս նկատել են իրենց երկրի դրոշի՝ համալսարանի բակից անհետանալը: Դիմելով ղեկավարությանը՝ նրանք տեղեկացվել են, որ բակում կախված որոշ դրոշներ պետք է նորացվեն, և խնդիրը շուտով կլուծվի: Մինչդեռ Ադրբեջանի դրոշն այդպես էլ չի հայտնվել համալսարանի բակում:
Ավելի ուշ ադրբեջանցիները պահանջել են հանդիպում համալսարանի պրոֆեսորներից Սալիհ Փայի հետ, որը պատասխանատու է համալսարանի բակում կանգնեցված դրոշների համար: Վերջինս ադրբեջանցի ուսանողների խմբին տեղեկացրել է, որ համալսարանի բակում կախված են տարբեր երկրներից այստեղ ժամանած ուսանողների հայրենի դրոշները՝ այդ թվում հայկական ու ադրբեջանական: Մինչդեռ օրեր առաջ իրենք նկատել են հայկական դրոշի բացակայությունն ու ենթադրել, որ դա ադրբեջանցի ուսանողների ձեռքի գործն է: Դրան ի պատասխան համալսարանի ղեկավարությունը հանել է Ադրբեջանի դրոշը: Ադրբեջանցիների հետ զրույցում Փայը շեշտել է, որ մինչև հետ չբերեն Հայաստանի դրոշը՝ Ադրբեջանինը նույնպես չի կախվի:
Հայտնի է, որ համալսարանի ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել այս առիթով, դեպքի պատճառով համալսարանի ղեկավարությունը ստիպված է եղել ուժեղացնել կրթական հաստատության անվտանգությունը, ինչի հետևանքով մի ամբողջ օր համալսարանի շենքի մոտ ծառայություն են անցկացրել ոստիկանության աշխատակիցներ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը