Թրամփին կրկին սպառնացել են իմպիչմենտով
ԱՄՆ Կոնգրեսում Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի քաղաքականության նկատմամբ դժգոհությունը մեծանում է՝ ոչ միայն դեմոկրատների, այլև Հանրապետական կուսակցության շրջանում։ Դրա պատճառը նախագահի հռետորաբանությունն է՝ կղզին ԱՄՆ-ին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով «միացնելու» հնարավորության մասին, հաղորդում է Bild-ը։ Որոշ հանրապետականներ այս մոտեցումը համարում են վտանգավոր և նվաստացուցիչ իրենց դաշնակիցների համար։
Հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը Թրամփի հայտարարությունների մասին ասել է. «Դա ամենահիմար բանն է, որ ես երբևէ լսել եմ» և զգուշացրել է, որ դաշնակիցների վրա շարունակական ճնշումը կարող է հանգեցնել իմպիչմենտի գործընթացի։
Կոնգրեսն արդեն քննարկում է հնարավոր ռազմական լուծումը խոչընդոտելու օրենսդրական քայլերը։ Սենատոր Թոմ Թիլիսը հայտարարել է, որ կարող է ձևավորվել երկկուսակցական մեծամասնություն՝ պատերազմական լիազորությունների մասին բանաձև ընդունելու համար, որը կարգելի Գրենլանդիայի դեմ ցանկացած ռազմական գործողություն։
Նրա գործընկեր Լիզա Մուրկովսկին նշել է, որ Կոնգրեսն արդեն փորձում է հանգստացնել ՆԱՏՕ-ին և ԵՄ դաշնակիցներին, քանի որ Գրենլանդիայի շուրջ լարվածությունը սկսել է ազդել տրանսատլանտյան հարաբերությունների վրա։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)