Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն Սիմոնյան
Ինքը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը: Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն: Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը: Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն, որպես գործընկեր: Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ այդքան լու՞րջ էր պատճառը, Սիմոնյանն ասել է՝ չեմ պատրաստվում գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ այն խոսակցությունները, թե իբր իր և Սարգսյանի մեջ խնդիր կա՝ ճիշտ չեն: «Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է՝ փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ չէ՛, դա չէ խնդիրը: Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը: Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,-նշել է նա, հավելելով՝ իրեն հարցրեք, եթե կուզենա մեկնաբանել՝ կմեկնաբանի, ես մեկնաբանություն չեմ անելու:
Ալեն Սիմոնյանը, լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը և Հայկ Սարգսյանը բացարձակապես շփում չունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում:
«Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի, և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել: Իմ դիմումը մերժվել է»,-նշել էր նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը